Աղցան «Բոյարսկի»

Աղցան «Բոյարսկի». Ախորժելի բաղադրատոմսեր՝ տոնական սեղանի համար

Հավի ֆիլեն և ձուն նախապես խաշել: Նախընտրելի է վերցնել 15% յուղայնության թթվասեր:
Բաղադրիչներ

Հավի ֆիլե — 300գր.
Շամպինիոն — 150գր.
Սոխ -1գլուխ

Ձու — 3 հատ
Մարինացված վարունգ — 1 հատ
Չոր պանիր — 150գր.
Թթվասեր — 2 ճ/գ

Կանաչի՝ ըստ ճաշակի
Պապրիկա — մի պտղունց
Սև պղպեղ — մի պտղունց

Աղ՝ ըստ ճաշակի
Արևածաղկի ձեթ — 1ճ/գ
Պահածոյացված կանաչ ոլոռ — 300գր.

Պատրաստումը
Սոխը կտրտել մանր, սունկը՝ միջին չափի: Տապակել արևածաղկի ձեթով: Թողել հովանա:
Վարունգը, հավի ֆիլեն և ձուն կտրտել խորանարդաձև: Կանաչին մանր կտրտել, պանիրը քերել քերիչի խոշոր կողմով: Բոլոր բաղադրիչները լցնել խորը ամանի մեջ, ավելացնել թթվասեր, պապրիկա, սև պղպեղ և աղ: Խառնել: Տոնական սեղանի համար խորհուրդ է տրվում աղցանը լցնել աղցանի սաղր ամանի մեջ:

Բարի ախորժակ

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: