Ի՞նչ է պարունակում խնձորը և ինչի՞ն է այն օգտակար…

Խնձորի մասին միշտ ասում են՝ մեջը երկաթ կա: Իսկ ավելի վաղ Հայաստանում հայտնի էր, որ խնձորը պտղաբերության, գեղեցկության և առողջության խորհրդանիշ է: Սակայն չընկղմվեք պատմության ու ավանդույթների մեջ:

Խնձորը բաղկացած է ջրից, գրեթե չի պարունակում ճարպեր, ածխաջրեր և սպիտակուց, փոխարենը այն ունի մեծ քանակությամբ վիտամին C, բաղադրության մեջ կան ցինկ, կալիում, նատրիում, մի շարք այլ միկրո և մակրոտարրեր:
Եվ այսպես՝ ներկայացնում եմ խնձորի օգտակար ու առողջարար հատկանիշները:

Ինֆարկտի և ինսուլտի հավանականության նվազում
Հայտնի է, որ ինֆարկտի ու ինսուլտի պատճառը հաճախ դառնում է օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը: Իսկ ահա քչերին է հայտնի, որ խնձորի միջոցով հնարավոր է խոլեստերինի մակարդակը իջեցնել 23 տոկոսով:Դեղորայքով բուժելու դեպքում խոլեստերինը նվազում 18 տոկոս, գումարած սրան՝ ունենում է մի շարք կողմնակի ազդեցություններ:

Քաղցկեղային հիվանդությունների նվազում
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի կապ կա խնձորի և քաղցկեղի զարգացման միջև: Մասնավորապես, խնձորը նպաստում է քաղցկեղային բջիջների աճի նվազմանը, հատկապես թոքերի քաղցկեղի դեպքում:Ուսումնասիրությունը փաստում է, որ խնձորը 40-50 տոկոսով պակասեցնում է քաղցկեղի հավանականությունը: Սա բացատրվում է նրանով, որ խնձորն ունի հզոր հակաօքսիդանտի դեր, որը թույլ չի տալիս քաղցկեղածին բջիջներին զարգանալ ու ավելանալ:

Հիշողության բարելավում
Մեկ այլ հետազոտության համաձայն՝ խնձորն ուղեղում ավելացնում է նեյրոտասմիտեր ացետիլհոլինը, ինչը պատասխանատու է ուղեղում նոր կառուցվածքների ավելացման ու, այսպես կոչված, «տարածքի ընդլայնման» համար:

Խնձորն ուղեղի համար բազմաֆունկցիոնալ հորմոն է, որը պատասխանատու է ուղեղում փոփոխությունների և արդյունքում նաև հիշողության բարելավման համար:

Կյանքի տևողության ավելացում
Գիտնականները փորձեր են կատարել մկների վրա պարզելու համար, թե ինչ ազդեցություն է ունենում խնձորի գործածումը նրանց կենսագործունեության ու կյանքի տևողության վրա:

Պարզվել է, որ այն մկները, որոնց գիտնականները կերակրել են խնձորով, 10 տոկոսով ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնք խնձոր չեն կերել:Ավելին՝ խնձորով սնվող մկները դարձել են ավելի շարժունակ, ակտիվ և կենսունակ՝ դիմակայելու օրգանիզմում առաջացող խնդիրների նկատմամբ:

(Visited 109 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: