Մենք` հայերս, այստեղ անշարժ կանգնած, այս սրբազան հողի վրա, հավերժական Արարատի նայվածքի տակ, ոգեշնչված մեր բազմադարյան պատմության հերոսական սխրանքների հիշատակով, հենված մեր հոգևոր ու մշակութային անկորնչելի ժառանգությանց, հենված մեր վերաշինված արդի Հայաստանի` ապրող, շնչող
իրականությանը, պետք է ապրենք ու պիտի ապրենք միակամ և միախորհուրդ, նոր խոսք ասելու սրբազան կրքով գալիք ժամանակներին, զի մեր ազգի ծոցից պիտի ծնվեն նոր Վարուժաններ ու Սիամանթոներ, նոր Թումանյաններ ու Չարենցներ, նոր Սարյաններ ու Խաչատրյաններ, նոր Անդրանիկներ ու Բաղրամյաններ:
Եվ ով իմանա, գուցե հենց այս օրերին ծնվում են նրանք, շուտով` նոր լույս, նոր փառք բերելու հայոց աշխարհին:
Վազգեն Ա Վեհափառ — 1989թ.
(Visited 37 times, 1 visits today)