Ռուսաստանի ԱԳՆ-ն անընդունելի և անբարոյական քայլ է համարել ադրբեջանցիների կողմից Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի պղծման դեպքերը․․․

Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջապես մեկնաբանել է Ադրբեջանի վանդալիզմի գործողություններն Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու մասնակիցների հուշարձանների դեմ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք համարում ենք բացարձակապես անընդունելի և անբարոյական Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի անարգման ցանկացած ձև: Տեղեկատվությունը ստուգվում է, և եթե այն հաստատվի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցներն իրավիճակը շտկելու համար», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը Քարին տակ գյուղում, ինչպես նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հուշարձանը Շուշիում:

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: