Asus ընկերությունը ներկայացրել է ROG Phone 5 գեյմերական սմարթֆոնների շարք, հաղորդում է The Verge ընկերությունը՝ հղում անելով ընկերության նյութերին:
Սարքն ունի 6,78-դյույմանոց AMOLED-դիսթլեյ՝ 2448х1080 պիքսել կարգավորմամբ: Սարքն ունի նաեւ HDR10+ ապահովում եւ աշխատում է 144 հերց առավելագույն հաճախականությամբ: Էկրանը ծածկված է Corning Gorilla Glass Victus պաշտպանիչ ապակով: Գաջեթներն ունեն Snapdragon 888 ֆլագմանյան պրոցեսորը: Հեռախոսների հետնամասում կա եռակի տեսախցիկ 64, 13 եւ 5 մեգապիքսել ապահովմամբ: Սմարթֆոններն ունեն կրկնակի մարտկոց 6000 միլիամպեր/ժամ ծավալով եւ 65 վտ արագ լիցքավորման հնարավորությամբ:
ROG Phone 5 բազային մոդելը ստացել է առնվազն ութ գիգաբայթ օպերատիվ եւ 128 գիգաբայթ ներքին հիշողություն: ROG Phone 5 Pro-ն սկզբնական տարբերակից տարբերվում է 16 գիգաբայթ օպերատիվ եւ 512 գիգաբայթ ներքին հիշողությամբ: ROG Phone 5 Pro Ultimate սարքը համարվում է աշխարհում ամենահզոր սմարթֆոնը. մոդելն ունի 18 գիգաբայթ օպերատիվ եւ 512 գիգաբայթ ներքին հիշողություն: Asus ֆլագմանը շուկայում 18 գիգաբայթ օպերատիվ հիշողություն ունեցող միակ հեռախոսն է:
Asus-ի առաջադեմ մոդելները տարբերվում են բազայինից հետեւի պանելում հավելյալ ծրագրավորվող PMOLED-էկրանի առկայությամբ: ROG Phone 5 Pro-ն ստացել է գունավոր սենսորային էկրան, ROG Phone 5 Pro Ultimate-ը՝ մոնոքրոմ:
Գեյմերական դեվայսներն ունեն հինգերորդ սերնդի ցանցերում աշխատանքի հնարավորություն, NFC, ներկառուցված էկրան դակտիլոսկոպիկ սենսորով: Ցանկության դեպքում օգտատերը կարող է ձեռք բերել AeroActive Cooler 5 արտաքին օդափոխիչ, որը նախատեսված է խաղերի ժամանակ հեռախոսն արագորեն սառեցնելու համար:ROG Phone 5 շարքի սարքի նվազագույն արժեքը կազմում է 800 եվրո: ROG Phone 5 Pro-ն արժե 1200, իսկ ROG Phone 5 Pro Ultimate-ը՝ 1300 եվրո: Սմարթֆոնները վաճառքի կհանվեն մայիսին: