Պարզությունն է բացող բանալին Իմ Արքայության, դա լավ իմացեք,
Ամեն ինչում պարզությունը ընտրեք դուք միշտ,
Պարզն ու խոնարհը թող ձեր սիրուն արժանանան, հենց սա է ճիշտ,
Պարզությունն է բացող բանալին Իմ Արքայության, դա լավ իմացեք:
Երկրի վրա պարզությունը դուք ունեցեք,
Աշխարհիկը չափանիշը չի ընդունում, տարբեր են միշտ,-
Պարզությունն է բացող բանալին Իմ Արքայության, դա լավ իմացեք,
Ամեն ինչում պարզությունը ընտրեք դուք միշտ:
Մի՛ վախեցեք կյանքի դժվարություններից, մի՜ վախեցեք սատանայի մոլորություններից, երբե՜ք չվախենաք ձեզ հարվածողներից, մոռացե՛ք վախի մասին, սակայն պետք է հիշեք , որ ձեզանում Իմ Սուրբ Տաճարը կառուցելով, Ի՜Մ գաղափարները ձեր մտքի, սրտի և հոգու մեջ պիտի ամեն պահի կիրառեք։ Առանց ջանք գործադրելու, ոչ մի
կառույց չի պահպանվի, քանզի Իմ զորությու՜նը և ու՜ժը ձեզ հետ լինելով, Իմ համբերությո՜ւնը, Իմ ողորմությո՜ւնը և օրհնությու՜նը ձեզանից չհեռացնելով, դուք կհաստատվեք Իմ Տաճարի ներսում, որ
Իմ Հոգո՛վ պահպանվեք ամբողջովին։
Իմ սիրո ամեն կաթիլ ձեզ վրա պիտի կաթեցնեմ, Իմ լույսի ամեն կաթիլ կլուսավորի ձեզ։