Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահը հանդիպել է Հադրութի շրջանի բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է, իհարկե, խաղաղ բանակցային ճանապարհով, որ կարողանանք հետ բերել մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը:

Խոսելով քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին՝ Հարությունյանն ասել է, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից:

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի:

(Visited 74 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: