ԵՄ-ն քննարկում է օտարերկրացիներին էլեկտրոնային վիզա տրամադրելու հնարավորությունը․

Եվրահանձնաժողովը սկսում է խորհրդակցություններ երրորդ երկրների քաղաքացիների համար ԵՄ մուտք գործելու էլեկտրոնային վիզաների ներդրման հնարավորության վերաբերյալ՝ օտարերկրացիների անձնագրերում փակցված թղթե «պիտակների» փոխարեն: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Քննարկվող փոփոխությունները ներառում են թվային վիզայի ներդրում, որը կփոխարինի ներկայումս օգտագործվող թղթե վիզայի կպչուն պիտակին և թույլ կտա յուրաքանչյուրին, ով նախատեսում է մեկնել ԵՄ, ամբողջովին առցանց մուտքի արտոնագիր ստանալ», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ առանց թղթի և առանց շփման ընթացակարգը ժամանակ և գումար կխնայի այն մարդկանց համար, որոնք նախատեսում են ճանապարհորդել, ինչպես նաև հյուպատոսական գրասենյակների՝ միաժամանակ ապահովելով ԵՄ արտաքին սահմանների անվտանգության բարձր մակարդակ: Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրամիության հանրային ծառայությունների մեծ մասը արդիականացնելու և թվայնացնելու մտադրությանը:

Այս հարցի վերաբերյալ հանրային խորհրդակցությունները կտևեն մարտի 11-ից հունիսի 3-ը: Եվրահանձնաժողովը կներկայացնի իր առաջարկները՝ հիմնվելով այս քննարկման արդյունքների վրա, մինչև 2021 թվականի ավարտը:

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: