ԱՄՆ-ում հայտարարել են, որ միջնորդավորված բանակցություններ են վարում Իրանի հետ ԵՄ-ի միջոցով

Վաշինգտոնը ԵՄ-ի միջոցով վարում է դիվանագիտական բանակցություններ Իրանի հետ եւ սպասում Թեհրանի դիրքորոշմանը միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի հետ դիվանագիտությունը շարունակվում է, սակայն ներկայում միջնորդավորված կերպով: Կան հաղորդակցման եղանակներ եվրոպացիների եւ ուրիշների միջնորդությամբ: Ներկայում մենք սպասում ենք, որ տեղեկանանք իրանցիների հետագա դիրքորոշումների մասին՝ թե ինչպես կցանկանային գործել հետագայում»,-ասել է նա:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: