Սիրելի ծնողներ: Աստված իր զավակներին է ներդրում մեր ընտանիքների մեջ, որպես ուրախություն ու մխիթարություն մեր կյանքերի եւ մենք պատասխանատու ենք բարի զավակներ մեծացնել Աստուծո Արքայության համար: Օրհնեք ձեր երեխաներին ու աղոթեք իրենց համար: Հիշեք մեր ծնողական երեք
պարտականությունները՝ աշխատել ընտանիքի համար, աղոթել երեխաների համար ու երեխաներին սովորեցնել բարիք՝ այսինքն Աստուծո մասին: Երեխային դաստիարակելու լավագույն մեթոդներից մեկը նրա հետ աղոթելն է: Ոչ միայն նրան աղոթք սովորեցնելը, այլ միասին նրանց հետ բարձրաձայն աղոթել: Օրինակ՝
երեկոյան, երբ երեխաներին պառկեցնում եք քնելու: Երբ երեխան տեսնում ու լսում է, թե ինչի մասին է աղոթում ծնողը, ապա այդ կարեւոր պահին այդ բաները նրա համար էլ են դառնում արժեք: Չէ՞ որ երեխաները
ընդօրինակելով են սովորում: Ուրեմն եթե ծնողն աղոթքի մեջ խոսում է զղջման, ներելու, չար բաներ չանելու, բարի կյանքով ապրելու, Աստծուն ու մարդկանց սիրելու մասին, ապա երեխաներն էլ դրան մեծ արժեք կտան, իրենք էլ կաղոթեն ու կմտածեն այս բաների մասին ու լավ մարդիկ կմեծանան: Քանզի ինչ որ մարդու մտքերն են, այդպիսին էլ կլինի նրա կյանքը:
Slavin ma et al cialis online without Such a horrible thing to watch your baby go through
finax for sale I ll stop rambling now, thx U again For all you do, I am a fan