Բուրավետ մոմերը վտանգավոր են առողջության համար. Ո՞ր մոմերն են անվտանգ

Բուրավետ մոմերը վտանգավոր են առողջության համար. Ո՞ր մոմերն են անվտանգ

Շատերը պարզապես չեն կարողանում անտարբեր անցնել վառվռուն և հրաշալի բուրող մոմերի կողքով: Նրանք շատ գեղեցիկ են, բարձրացնում են տրամադրությունը, հարմար են որպես նվեր, տանը հարմարավետ մթնոլորտ են ստեղծում: Սակայն, արդյո՞ք դրանք անվնաս են: Այո, բույրերից շատերը բնօրինակներից չեն տարբերվում,

բայց մի՞թե կարծում եք, որ բոլոր բաղադրամասերը բնական են: Բնականաբար ոչ, և հարկավոր է հասկանալ՝ ինչպես են նրանք ազդում ինքնազգացողության վրա: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով Med-otzyv.ru կայքին:

Ամերիկացի էկոլոգները բուրավետ մոմերի մասին

Օրեգոն նահանգի էկոլոգները բախվեցին շատ հետաքրքիր պատմության հետ: Պորտլանդի բնակիչներից մեկը, ով այնքան շատ էր սիրում հոտավետ մոմեր, որ տան բոլոր սենյակները դրանցով էր պատել և պարբերաբար վառում էր, հիվանդացավ բրոնխիալ ասթմայով և քիմիական միացությունների հանդեպ գերզգայունություն ձեռք բերեց: Այժմ նա պետք է խուսափի ոչ միայն մոմերից, այլ նաև կոսմետիկայի ագրեսիվ բաղադրամասերից:

Ո՞րն է վտանգը

Արդեն հասկանալի է , որ պատճառը հոտավետ հավելանյութերն են, որոնք կազմված են բազմաթիվ քիմիական կոմպոնենտներից: Երբեմն դա դիէթիլֆտալատն է, որը օրթոֆտալաթթվի բարդ եթեր է, որը հոտը կայուն է դարձնում: Այն կարող է վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Ապագա մայրերին առհասարակ արգելվում է դրա գոլորշիները շնչելը. սա վտանգավոր է երեխայի համար:

Պարաֆինային մոմերը նույնպես անվտանգ չեն, քանի որ այրման պրոցեսում տոլուոլ կամ բենզոլ են արտազատում: Այս նյութերը վտանգավոր են թոքերի համար, կարող են ասթմա հրահրել: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել պատրույգին, մասնավորապես չգնել սնդիկի պարունակությամբ պատրույգ ունեցող մոմեր:

Ո՞ր մոմերն են անվտանգ

Սոյաից կամ մեղրամոմից պատրաստված արոմատիկ մոմերը: Նրանք անվտանգ են, բույրերը ստացվում են բնական կամ սինթետիկ եթերայուղերով: Իհարկե այս մոմերը ավելի թանկարժեք են:

Եթե որոշել եք պարաֆինային մոմ օգտագործել, հետևեք որոշ կանոնների`

1. Լավ օդափոխեք սենյակը

2. Միանգամից տասնյակ մոմեր մի վառեք

3. Մոմը 30-60 րոպեից ավելի միացրած մի թողեք

4. Եվ իհարկե հոտավետ մոմերը շաբաթը մեկ անգամից հաճախ մի օգտագործեք:

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: