«Արայիկ Հարությունյանը քարոզարշավի մեջ է». ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Արցախի ԱԽ նիստին

Արցախի խորհրդարանական ընդդիմությունը մերժել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը։

«Անվտանգության խորհրդի նիստերում Արայիկ Հարությունյանը բոլորին փորձում է իր կայացրած որոշումների մասնակիցը դարձնել։ Մենք հայտարարել ենք, որ Արայիկ Հարությունյանն այս երկիրը չի կարող ճգնաժամից դուրս բերել։ Իր կառավարումն ու ձեռագիրը տեսել ենք։ Հող տվողները չեն կարող այս ճգնաժամը հաղթահարել։ Անհրաժեշտ են նոր շունչ, նոր մոտեցումներ»,- նշեց պատգամավորը։

Դավիթ Գալստյանը համարում է, որ Արայիկ Հարությունյանը քարոզարշավ է անցկացնում.
«Գնում է տարբեր հիմնարկներ, արդարացնում իր՝ ոչ տեղին հայտարարությունները, որոնք արել է պատերազմի օրերին, փորձում արդարանալ։ Իրենց անկարողությունը փորձում են բարդել կամ նախկինների կամ ժողովրդի վրա։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է պոպուլիստական հայտարարություններով փորձում ժողովրդին սիրաշահել, որպեսզի իր իշխանության մնալը երկարաձգի, նույն ձեռագրով էլ առաջնորդվում է Արայիկ Հարությունյանը»։

Դավիթ Գալստյանը հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, սակայն, ըստ նրա, մինչեւ հիմա շարունակում է մնալ այդ կուսակցության ղեկավարը.«Եթե հրաժարական է ներկայացրել, ապա մենք չգիտենք՝ ով է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը։ Անգամ նախադրյալներ չկան, որ ինքը պատրաստվում է առաջին իսկ հարմար պահին հրաժարական ներկայացնել։ Հակառակը, նա ամեն ինչ անում է, որ իր հրաժարականի հարցը երկարաձգվի»։

Հարցին, իր կարծիքով, ինչո՞ւ է Հարությունյանը ցանկանում երկարաձգել իր պաշտոնավարումը, պատգամավորը պատասխանեց.
«Նրանք այնպես են բյուջեն թալանել, այնպիսի քայլեր են արել, որ հիմա ամեն կերպ փորձում են խուսափել այդ ամենի բացահայտումից։ Գիտենք, թե Արցախն ինչքան պարտք ունի, սակայն մեզ պաշտոնապես չեն ասում, պատճաբանում են, թե գաղտնիք պարունակող տեղեկություն է»։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: