Ջիմն ու Եղիսաբեթ թագուհին. ի՞նչ հետաքրքիր պատմություն է նրանց կապում

«Մարդակերների մարդասպան» Ջիմն ու Եղիսաբեթ թագուհին. ի՞նչ հետաքրքիր պատմություն է նրանց կապում

Նախևառաջ նայեք այս լուսանկարին, որում հյուրանոց է պատկերված զբոսաշրջիկների համար նախատեսված։ Կցանկանայի՞ք այնտեղ մնալ։ Այնքան էլ գրավիչ տեսք չունի, այնպես չէ՞։ Իսկ 60 տարի առաջ այն անգամ նման էր ծառի վրա գտնվող մանկատան։

WINDSOR, UNITED KINGDOM — APRIL 18: (EMBARGOED FOR PUBLICATION IN UK NEWSPAPERS UNTIL 24 HOURS AFTER CREATE DATE AND TIME) Princess Eugenie and Queen Elizabeth II attend the traditional Royal Maundy Service at St George’s Chapel on April 18, 2019 in Windsor, England. During the service The Queen distributed Maundy money to 93 men and 93 women, one for each of her 93 years. (Photo by Max Mumby/Indigo/Getty Images)

Սակայն դա չէր խանգարում Անգլիայի արքայադուստր Եղիսաբեթին։ Նա հանգրվանել է «Երեք բարձունք» հյուրանոցում իր՝ 1652 թ. Քենիա այցի ժամանակ։ Դա տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ Եղիսաբեթի հոր՝ արքա Գևորգ VI-ի մահվան օրը։

Հաջորդ օրը հյուրանոցի բողոքների գրքում նման գրառում հայտնվեց. «Պատմության մեջ առաջին անգամ աղջիկը, որը ծառի վրա բարձրացավ որպես արքայադուստր, այնտեղից իջավ որպես թագուհի։ Աստված նրան պահապան»։

Գրառումը թողել էր հյուրանոցի մյուս հյուրերից մեկը՝ Էդուարդ Ջեյմաս Քորբեթը, ով հայտնի էր որպես «մարդակերների մարդասպան» կամ «արյունոտ Ջիմ»։ Ահա նրա լուսանկարը, որտեղ թռչնի է կերակրում։

Վերոնշյալ լուսանկարներից յուրաքանչյուրում նա է պատկերված՝ Ջիմ Քորբեթը։ Քորբեթն իր «արյունոտ» կեղծանունը ստացել է ոչ հանցագործությունների համար։ Նա որսորդ էր, ով սպանել է 10 վագրի և 14 հովազի։ Եվ այդ կենդանիները ոչ թե պարզապես վագրեր ու հովազներ էին, այլ մարդակեր-կենդանիներ։

Քորբեթի կողմից սպանված կենդանիների ատամներով զոհվել է ավելի քան 1200 մարդ։ Միայն հայտնի Պանարայան հովազը մինչև Քորբեթի կողմից սպանվելը կերել է շուրջ 400 մարդու։

Քորբեթը մանրամասնորեն ուսումնասիրում էր իր կողմից սպանված կենդանիների մարմինները և պարզում, որ պատճառը, որ նրանք մարդակերներ են դարձել, որսորդների կողմից հասցված վնասվածքներն էին, հիվանդություններն ու տրավմաները։ Վնասված կենդանիները չէին կարողանում իրենց սովորական սնունդ

հանդիսացող զոհերին բռնել, այդ իսկ պատճառով գտնում էին նրանց, որոնք ավելի դանդաղ էին շարժվում՝ մարդկանց։ Քորբեթն իր կյանքը վտանգել է այլ մարդկանց կյանքերը փրկելու համար։ Նրան հարգում ու պատվում էին այն շրջաններին բնակիչները, որտեղ նա իր որսն էր կատարում։

Ջիմ Քորբեթի պատվին անվանվել է Հնդկաստանի ազգային պարկերից մեկը, ինչպես նաև վագրի տեսակներից մեկը՝ հնդկաչինականը, որն այսօր հայտնի է որպես Քորբեթի վագր։

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: