Գիտե՞ք, որ աղոթքը մարմին է և հոգի

Պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է և հոգի. մարմինն աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են լինում, իսկ հոգին իղձն ու սերն են, որոնք ելնում են սրտից և հաճելի լինում Աստծուն: Ինչպես, օրինակ, երևացող մարմինն ունի աներևույթ հոգի, որը մարմինը շարժողն ու կենդանություն տվողն է: Այդպես էլ աղոթքի մարմնի

կենդանությունը սրտի բաղձանքն է, իսկ սերը` դեպի Աստված շարժողը ի հաճություն Նրա: Եվ ինչպես երբ հոգին վերանում է, մարմնի տարրերից ոչինչ չի պակասում, այլ մարմնի տեսքը մնում է նույնը և անթերի, այդպես էլ սրտի բաղձանքից ելնող աղոթքը կենդանի է և հաճելի Աստծուն: Այս մասին է ասում «Սուրբերի աղոթքը կենդանի է» խոսքը: Իսկ ով չունի սրտի բաղձանք, այլ միայն աղոթքի խոսքեր, այդպիսին մեռած մարմին է, որի մեջ մնացել է միայն աղոթքի տարրը և ո՛չ հոգին:

Աղոթքը շատ օգտակար է:

Աղոթքը առավել պատվական ընծա է Աստծուն, քան այն ամենը, ինչ մատուցում ենք Նրան: Երբ ընթերցում ես Սուրբ Գիրքը, Աստված է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում ես, դու ես խոսում Աստծո հետ, ըստ այն խոսքի, թե` «Ես աղոթում եմ Աստծուն կյանքի համարե (Սաղմ. ԽԱ 9)» և «Աստված խոնարհեցնում է Իր ականջը` լսելու

աղոթողի ձայնը» (Սաղմ. ԺԶ 6, Լ 3): Աղոթքի գործը կարող է կատարվել ամեն ժամ՝ գիշեր թե ցերեկ, տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, առողջության, հիվանդության, մանկության, ծերության ժամանակ, ամռանը թե ձմռանը, մշտապես:

Աղոթելիս պետք է ծնկի իջնել, որովհետև ծնկի իջնելը փոքրացնում է մարդու անձը: Հոգին ու մարմինը միաժամանակ պետք է խոնարհեցնել Աստծո օրենքների լծի տակ և չխոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Հոգևոր խնդրանքներ անելիս պետք է ծնկի իջնենք երկնավոր Թագավորի առջև, որպեսզի ստանանք, ինչ խնդրում ենք:

Ընկած տեղից կանգնողը նախ ծնկներին է ելնում և ապա կանգնում, այդպես էլ մենք, որ ընկել ենք` սկզբնական ու ներգործական մեղքով կործանվելով, ծնկաչոք աղոթքով ենք բարձրանում մեղքերով գլորումից` ասելով. «Տե՛ր, բանտից հանի՛ր ինձ»(Սաղմ. ՃԽԱ 8):

Որովհետև նախաստեղծները ոտքով գնացին դեպի ծառը և հանցանք գործեցին, ծնկի իջնելով` կապում ենք դեպի մեղքերը մեր ընթացքը, նաև դեպի բարին ենք ուղղում մեր ընթացքը, ըստ այն խոսքի, թե` «Քո պատվիրանների ճանապարհով գնացի» (Սաղմ. ՃԺԸ 32):Քրիստոս թող մեզ նույնպես արժանի դարձնի` միշտ աղոթելու և ընդունելու մեր սրտի խնդրվածքները: Նրան փառք հավիտյանս. ամեն:

(Visited 39 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: