Արման Բաբաջանյան․ Հաղորդագրություններ եմ ստանում՝ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ, ցուցակում 5-րդն եմ.

Ռոբերտ Քոչարյանին աջակցող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ:
կակայա դասադա…

Որպես հանրային գործիչ շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ:
Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:
Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց»,- գրել է նա:

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: