Հարսանյաց արարողությունից հետո քահանան մոտեցավ նորապսակներին հրաժեշտ տալու։ Նրանց առաջնորդեց դեպի եկեղեցու մուտքը և ասաց.
— Նախքան դուրս գալը, կխնդրեմ հարսնացուին հնչեցնել եկեղեցու զանգերը։
Դրանից հետո քահանան զանգերի հաստ ու ծանր պարանը տվեց հարսնացուին: Նա ամբողջ ուժով քաշեց պարանը, մի քանի անգամ փորձեց, բայց հասկացավ, որ չի կարողանում շարժել զանգի ծանր, մետաղական
լեզուն: Այնուհետև քահանան փեսային առաջարկեց օգնել հարսնացուին: Նրանք միասին քաշեցին պարանը, և զանգերը ղողանջեցին ՝ բոլորին ավետելով, որ մի նոր, գեղեցիկ ընտանիք է ծնվել:
Քահանան շրջվեց դեպի երիտասարդներն ու ասաց.
— Դուք միասին պատրաստվում եք անցնել կյանքի դժվար ու բարդ ճանապարհ։
Եվ երբեք չմոռանա՛ք, ձեր կյանքի զանգերը կղողանջեն միայն այն ժամանակ, երբ պարանը միասին ձգեք։