Մաքրեք Ձեր օրգանիզմը ամեն տեսակ վնասակար նյութերից և մակաբույծներից
Բազուկ օգտագործելով` դուք կօգնեք ձեր ստամոքսին և լեղածորանին: Այն երկաթի, մագնեզիումի, ցինկի և կալցիումի անգնահատելի աղբյուր է, իսկ այս նյութերն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար նյութերից: Այն հարուստ է նաև B3, B6, C վիտամինով, ինչպես նաև բետա-կարոտինով, որոնք նպաստում են լյարդի և
լեղածորանի կողմից արտադրված, օրգանիզմը մաքրելուն աջակցող տարբեր լեղաթթուների ակտիվացմանը:
Հաճախ խմեք մաքուր ջուր. այն ինքնամաքրման ամենակարևոր եղանակներից է: Ջուրը մաքրում է յուրաքանչյուր բջիջը և դուրս բերում բոլոր վնասակար նյութերն ու թույներն ինչպես մեզի, այնպես էլ քրտինքի
միջոցով: Կրճատեք մսամթերքի և կաթնամթերքի գործածումը, քանի որ կենդանիների սննդակարգում հաճախ են հանդիպում ԳՄՕ պարունակող մթերքներ:
Շատ օգտագործեք պանտենին, որը B5 վիտամինի կենսաբանորեն ակտիվ տարատեսակն է: Այն օգնում է
ազատվել պեստիցիդների հարուցած խոչընդոտներից, քանզի, երբ օրգանիզմը ծանրաբեռնված է պեստիցիդներով, ինքնուրույն դրանցից ազատվել չի կարող: Օգտագործեք ակտիվացրած ածուխ, ցանկալի է օրական 20-30 գրամ, մաքուր ջրով: Ակտիվացրած ածուխը միմյանց է կապում պեստիցիդները և մյուս թույները,
որպեսզի հետո աղիների միջոցով մաքրի օրգանիզմը դրանցից: Շատ ցիտրուսային մրգեր կերեք, որովհետև դրանցում եղած պեկտինները հզորագույն մաքրող նյութեր են: Ցիտրուսայիններն օրգանիզմից հեռացնում են ծանր մետաղները` թողնելով, սակայն, բոլոր կարևոր միկրոէլեմենտները:
Շատ գրեյպֆրուտ կերեք: Այն պարունակում է նարինգենին, որը լյարդին օգնում է այրել ճարպը ճարպային բջիջներում թույները պահելու փոխարեն: Սննդի մեջ սխտորի գործածումը կարող է օժանդակել դետոքսիկացիայի մակարդակի բարձրացմանը, քանի որ այն օգնում է ավելացնել արյան սպիտակ գնդիկների`
լիմֆոցիտների քանակը, որոնք հանդիսանում են իմունային համակարգի կարևորագույն մաս:
Ձուն և ծնեբեկն օգնում են ազատվել օրգանիզմում կուտակված թույներից: Ձուն նաև էներգիայի աղբյուր է:
C վիտամինն օգնում է կրճատել ռադիացիոն ճառագայթման մակարդակը: Զբաղվեք սպորտով և վարեք ակտիվ
կենսակերպ, եթե ուզում եք կանխել վնասակար նյութերի ներթափանցումը ձեր օրգանիզմ: Օրական ընդամենը կես ժամ սպորտը թթվածնով հարուստ արյունը կհասցնի լյարդին և երիկամներին` դրանով իսկ նպաստելով օրգանիզմի մաքրմանը: Իր չափերով մեր մաշկը գերազանցում է դետոքսիկացիա իրականացնող մյուս բոլոր
օրգաններին: Այն զբաղեցնում է մոտ 6,7 քմ տարածք, իսկ մաշկի բջիջները նորացվում են ամեն օր: Լվացվելու ընթացքում մաշկը չոր խոզանակով տրորելով հնարավորություն կտաք վերջինիս մաքրվել:
Օգտագործեք ծովային բանջարեղեն: Նրանցում եղած ալգինն օգնում է հեռացնել թույներն աղեստամոքսային
տրակտից: Բացի դրանից՝ նրանցում պարունակվող մեծ քանակությամբ միկրոէլեմենտներն օգնում են արյան մաքրմանը: Խատուտիկի տերևների և արմատների գործածումը կօժանդակի օրգանիզմի դետոքսիկացիային՝ նրանցում եղած հակաօքսիդանտների բարձր մակարդակի հաշվին, ինչպես նաև կօգնի բուժել լյարդի այտուցը:
Աղցանների մեջ բրոկոլի ավելացրեք. այն ունի դետոքսիկացիայի բարձր մակարդակ:
Կտավատի սերմերն ու ձեթը նույնպես նպաստում են օրգանիզմի մաքրմանը, քանի որ հարուստ են բջջանյութով և Օմեգա-3-ով: Ձեր սննդի մեջ քրքում ավելացրեք: Այն օգնում է բուժել լյարդի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և, իհարկե, հիանալի կերպով օժանդակում է օրգանիզմի մաքրմանը: