Մայրիկ,ի՞նչպիսի մարդկանց հետ պետք է շփվել․․․

— Մայրիկ,ի՞նչպիսի մարդկանց հետ պետք է շփվել։
— Խելացի և տգետ մարդկանց։
— Ինչո՞ւ։

— Որ խելացի մարդկանցից ինչ որ բան սովորես,իսկ տգետների՝որ զգուշանաս նրանցից։Պետք է բացահայտել մարդկանց բոլոր տեսակները,որ կարողանաս տարբերել և տեսակավորել նրանց։

— Բայց դա շատ դժվար կլինի։Մարդիկ,ինչպես և բույսերը,շատ տարբեր են։Նրանք և՛ օգտակար են,և՛ վնասակար։
— Այո տղաս,շատ ճիշտ ես։Օրինակ,դու դի՞պչել ես չէ եղինջին,որ նկատել ես այն ծակող է։
— Այո մայրիկ։Դրա համար եղինջ տեսնելիս կամ շրջանցում եմ,կամ տրորում,որ ինձ չվնասի։
— Այ տեսնում ես տղաս,որ զգուշանալ է պետք փշոտ և անդուր բույսերից,որոնք իրենցից բան չեն ներկայացնում,բայց կարողանում են վնասել։

Պետք է շփվես մարդկանց հետ,որ բացահայտես նրանց տեսակը,և ճիշտ ընտրություն կատարես։
— Մայրիկ,բայց հաճախ մարդիկ շփոթվում են մարդկանց հարցում,քանի որ նրանք շատ խորամանկ և կեղծավոր են լինում։
— Այո,մարդկանց տեսակը խճճվել է տղաս,բայց մարդկային որակները դեռ չեն անհետացել։Կան մարդիկ,որոնց հետ շփվելիս մեծ բավականություն ես ստանում։Կան մարդիկ,որոնց հետ խոսելիս մեծ հիասթափություն ես ապրում։Կան նաև շատ անկեղծ ու պարզ մարդիկ,որոնցից թեթևություն ես զգում։Մարդիկ էլ կան,մարդիկ էլ…

— Ես հասկացա մի պարզ ճշմարտություն,որ մարդիկ շատ տարբեր են։Պետք է իմաստուն լինես,որ կարողանաս ընտրել այնպիսի մարդկանց,ովքեր կօգնեն մեզ ավելի լավը դառնալ։Ովքեր կօգնեն մեզ իրենց խորհուրդներով,դրական էներգիայով,մարդկային վեհ արժեքներով։

— Այո որդիս։Ովքեր կօգնեն քեզ տարանջատել լավը՝վատից,չարը՝բարուց,ճիշտը՝սխալից։
— Եվ լավ է իմաստունին ապավինել,քան տգետին՝ծառայել։
— Լավ է խոսել բոլորի հետ,բայց ընտրել քչերին։Թող քեզ շրջապատողները լինեն քիչ,բայց որակով մարդիկ։
— Շնորհակալ եմ մայրիկ,որ քեզ պես խելացի խորհրդատու ունեմ։Դու իմ կյանքի ուսուցիչն ես,ում խորհուրդներն անգին են ինձ համար։

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: