Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին․

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

«Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրանկ Փելոունը, փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման», այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:

Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ:
Բանաձևը մասնավորապես ասում է.

«Հաշվի առնելով, որ չնայած Ժնևի կոնվենցիայով սահմանված Ադրբեջանի պարտավորվածություններին, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրին, հակամարտության ավարտից ավելի քան 100 օր անց Ադրբեջանի կառավարությունը, շարունակում է պատանդառության մեջ պահել մոտ 200 հայ գերիների,

Հաշվի առնելով, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը 2020 թվականի դեկտեմբերին պարզել է, որ Ադրբեջանի զինուժը «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման է ենթարկել» հայ ռազմագերիներին,Հաշվի առնելով, որ չափազանց քիչ հավաստի տեղեկություն կա գերիների և ձերբակալված քաղաքացիների վիճակի և նրանց հանդեպ վերաբերմունքի մասին,

Հաշվի առնելով, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորվածությունները և միջազգային օրենքը՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին,Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են,

Հետևաբար Ներկայացուցիչների պալատը
Կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց,

Կոչ է անում Պետքարտուղարությանը բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը»»,- ասված է հայտարարության մեջ:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: