Ինչպես է հաշվարկվում աշխատանքային ստաժը․․․

Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:

Այլ գործունեության օրինակ է մինչև երկու տարեկան երեխայի խնամքը: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

Կարևոր է իմանալ, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ մինչև 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը: Այսինքն, եթե ծնողը մինչև երկու տարեկան երեխային խնամելուն զուգահեռ աշխատում է, աշխատանքային ստաժում հաշվարկվում է միայն աշխատանքի ժամանակահատվածը:

(Visited 46 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: