ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ ՀԱՄԱՅՆՔ․/տեսանյութ/

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:
«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում եւ տեսանյութ հրապարակել:

«Հասկանալի է, որ ամեն ձեւով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, եւ առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու»,- ասաց նա:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: