Վաղարշակ Հարությունյանն Հատուկ նշանակության զորամասում հանդիպում է ունեցել…

Վաղարշակ Հարությունյանն Հատուկ նշանակության զորամասում հանդիպում է ունեցել իրենց նվիրական ծառայությամբ ապացուցած սպայական անձնակազմի հետ, գեներալ-մայոր Մարտիկյանի և զորամասի ղեկավար անձնակազմի հանձինս` գնդապետ Ռոման Գաբրիելյանի , որի սխրանքների մասին հպարտությամբ շատերն են խոսում։

Նա էր , որ <<Ապրիլյան>> պատերազմում իր զինակիցներին ղեկավարելով հետ բերեց Թալիշը և ջախջախեց Ադրբեջանի Հատուկ նշանակության <<Յաշմա>> ջոկատին։ Վերջին պատերազմի ընթացքում Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, հերոս Վահագն Ասատրյանի զոհվելուց հետո, այդ պաշտոնը կրկին գլխավորեց Ռոման Գաբրիելյանը, ով կարողացավ ադրբեջանական զորքերին այնպիսի հակադրություն ցուցադրել, որ դեռ երկար կհիշեն նրա մասին։

ՊՆ ղեկավարը հետաքրքրվել է զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով և բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գնդապետ Ռոման Գաբրիելյանի ներդրած ավանդը:

Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:

(Visited 103 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: