Հետաքրքիր մտքեր շախմատի մասին

Էմանուել Լասկեր. Երբ շախմատ խաղում են գրոսմայստերները, բախտի գործոնը բացառված է:

Գարի Կասպարով. Շատերը շախմատին տիրապետելը կապում են ավելի բարձր ինտելեկտի առկայության հետ: Կարծում եմ` դա սխալ մոտեցում է:

Էմանուել Լասկեր. Շախմատի կանոնները թույլ չեն տալիս ազատ շարժվել: Հաճախ ստիպված ես այնպիսի քայլեր կատարել, որոնք չես ուզում:

Լյուդեվիկ Պրինս. Շախմատիստներն ընդամենը մեկ ընդհանրություն ունեն` շախմատը:

Մարսել Դուչամպ. Շախմատը սպորտ է, կատաղի պայքար:

Սավիելլի Տարտակովեր. Շախմատը սիրո, երաժշտության պես մարդկանց կարող է երջանկություն պարգևել:

Սիգբերտ Տարրաշ. Միշտ ափսոսանքով եմ լցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կարողանում շախմատ խաղալ:

Սիմեն Ագդեշտեյն. Իսկական շախմատիստները շախմատի մասին օրվա ընթացքում 24 ժամ են մտածում:Սա մի կիրք է, որն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում:

Վլադիմիր Պուտին. Շախմատը մարդուն ավելի խելացի և ճկուն է դարձնում:

Ալեքսանդր Մորոզևիչ. Շախմատի մասին պատկերացումները հակասական են: Ոմանք դա համարում են սպորտ, ոմանք` արվեստ: Կարծում եմ` այդքան էլ կարևոր չէ որոշել, թե որ կատեգորիային է դասվում շախմատը: Ժամանակակից շախմատում ամենակարևորը վերջնաարդյունքն է:

Անատոլի Կարպով. Շախմատը և’ արվեստ է, և’ գիտություն, և’ սպորտ:

Բենջամին Ֆրենկլին. Շախմատն իրենով այնքան հետաքրքիր է, որ արհեստականորեն ինտրիգ մտցնելու կարիք չկա: Սա այն եզակի սպորտաձևերից է, որը փողի համար չեն խաղում:

Չինական ասացվածք. Կյանքը նման է շախմատին. ընդամենը մեկ քայլը կարող է որոշիչ լինել:

Թոմաս Հաքսլի. Խաղատախտակը նման է երկրագնդին, խաղաքարերը` բնության երևույթներին, խաղի կանոնները` մեր կյանքին, իսկ շախմատիստները` մեզ` մարդկանց:

Սալո Ֆլոր. Շախմատը, ինչպես և սերը, կարող է ազդեցիկ լինել ցանկացած տարիքում:

(Visited 267 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 2
  1. faweagesk

    female viagra amazon Notably, the hallmarks specifically enriched in the E2 condition involve mainly genes regulated only by E2

  2. faweagesk

    Jefferey SUYFafmZbHnrzve 5 21 2022 best price cialis Baby dust Like fairy dust a way to wish someone good luck in getting pregnant e

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: