Զիգմունդ Ֆրեյդի 18 հետաքրքիր մտքերը

Զիգմունդ Ֆրեյդի 18 հետաքրքիր մտքերը

1. Ձեր անձի մասշտաբը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որն ունակ է Ձեզ հունից հանել:
2. Մինչ Ձեր մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը, համոզվեք, որ Դուք շրջապատված չեք ապուշներով:

3. Դուք չեք դադարում ուժ և ինքնավստահություն փնտրել դրսում, այնինչ դրանք պետք է փնտրել ձեր ներսում:
4. Մարդկային զանգվածները երբեք ծարավ չեն ճշմարտության։ Նրանք պատրանքներ են տենչում, առանց որոնց գոյություն ունենալ չեն կարող։

5. Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն դրա իսպառ բացակայությունը: Մնացած ամեն ինչը՝ ճաշակի հարց է:
6. Գրեթե բոլորին սիրողը գիտի կանանց, միայն մեկին պաշտողը գիտի, թե ինչ է սերը:
7. Առաջին մարդն, ով հայհոյեց քար նետելու փոխարեն՝ քաղաքակրթության հայրն էր:

8. Իդեալական, հարատև, ատելությունից զուրկ սեր գոյություն ունի միայն կախվածություն ունեցողի և թմրամիջոցների միջև:
9. Մենք ապրում ենք բավականին տարօրինակ ժամանակներում և զարմանքով ընդգծում, որ պրոգրեսն ընթանում է բարբարոսության հետ մեկտեղ:
10. Որքան կատարյալ է մարդը դրսից, այնքան շատ դևեր կան նրա ներսում:

11. Երբ ինձ քննադատում են՝ ես կարող եմ ինձ պաշտպանել, բայց երբ գովում են՝ ես անզոր եմ:
12. Մենք երբեք այդքան անպաշտպան չենք, որքան այն ժամանակ, երբ սիրում ենք, և երբեք այքան դժբախտ չենք, որքան այն ժամանակ, երբ կորցնում ենք սերը:

13. Հիմարության առաջին ախտանիշը՝ ամոթի իսպառ բացակայությունն է:
14. Մարդիկ ավելի բարոյական են, քան մտածում են, և ավելի անբարոյական, որքան կարող են պատկերացնել:
15. Մեր ներսում եղածի մեծ մասը չի գիտակցվում, իսկ այն, ինչ գիտակցվում է՝ իրական չէ:

16. Յուրաքանչյուր նորմալ մարդ իրականում նորմալ է կիսով չափ:
17. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը դրված չէր աշխարհաստեղծման նախագծի հիմքում:
18. Այն պահից, երբ մարդը սկսում է մտորել կյանքի իմաստի և արժեքների մասին՝ արդեն կարելի է նրան հիվանդ համարել:

(Visited 87 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: