Աստծո կողմից տրված այս հուշումները պահեք աչքի առաջ և դուք միանշանակ նրան շատ մոտ կլինեք

Աստծո կողմից տրված այս հուշումները պահեք աչքի առաջ և դուք միանշանակ նրան շատ մոտ կլինեք

Աստված ստեղծել է մարդուն ոչ տառապանքների համար, այլ ուրախանալու, սիրելու և արարելու համար: Քիչ գանգատվեք, միշտ հիշեք, որ կան մարիկ, որ շատ ավելի վատ են ապրում: Յուրաքանաչյուր մարդ ուղարկվել է Երկիր որոշակի առաքելությամբ, նա պետք է ինչ որ ձևով լավացնի շրջակա աշխարհը: Աստված մարդուն տաղանդ է տալիս, ուժ է տալիս և կարողություններ:

Աստծո պարգևը պետք է օգտագործել շրջակա աշխարհը կատարեգործելու համար, ինչպես նաև մարդկանց օգնելու համար, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Աշխատեք սիրով լցնել ձեր և ձեր մտերիմների կյանքը, դրանով դուք բարենպաստ հանգամանքները, ֆինանսական հաջողությունը կձգեք դեպի ձեզ, իսկ ձեր կողմից դրսևովող ագրեսիան վատացնում է ձեր կյանքի որակը:

Կյանքում ոչինչ պատահական չի լինում, մեր մտքերով, մեր գործողություններով և արարքներով ձևավորում ենք մեր ներկայիս իրականությունը և մեր ապագան: Մեր մտքերը ձևավորում են իրադարձությունները, սովորեք դրական մտածել և ձեր իրականությունը դրական լիցքերով կլցվի, իսկ դյուրագրգռությունը զայրույթը, չարությունը, գոռոզությունը ձգում են անհաջողությունները:

Հանգամանքներն ինչպես էլ որ դասավորվեն, մնացեք հանգիստ, պահպանեք դրական տրամադրվածությունը և հավատացեք ձեր ուժերին և Աստծո օգնությանը: Աշխատեք լսել Աստծո ձայնը, տվեք այն հարցը, որի պատասխանը ցանլկանում եք իմանալ և լսեք ձեր Ենթագիտակցության ձանը:

Ցանկացած մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Գտեք Նրան ձեր մեջ: Անկախ ամեն ինչից Աստված սիրում է մեզնից յուրաքանչյուրին: Եվ միշտ հիշեք. Աստված մշիտ տալիս է այն, ինչի կարիքը ունեք տվյալ պահին:

Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա շրջապատում ևս չեն սիրի ձեզ, ինչպես վերաբերվում եք շրջապատին, այդպես էլ շրջապատն է ձեզ վերաբերվում: Մարդու անհաջողությունների պատճառը հենց նրա մեջ է, վատ ինֆորմացիան թունավորում է կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել:

Մարդն ամեն ինչ ունի, և իշխանություն, և փառք, և հարգանք և փող: Հարցն այն է, թե ինչպես է դա տնօրինում: Մի բաժանեք շրջապատի մարդկանց «լավերի» և «վատերի»: Եթե մի մարդ ձեզ համար վատն է, շատ հնարավոր է որ մեկ ուրիշի համար նա լինի հիանալի: Մի դատեք, որ չդատվեք:

Ճանաչիր քեզ, ինքնաճանաչողությունը դա սեփական կարողությունները, տաղանդները բացահայտելու գործընթաց է: Աստված բոլորին սխալվեու իրավունք է տվել, և բնականաբար նաև տվել է շտկվելու հնարավորություն և այդ սխալից դաս քաղելու հնարավորություն, սխալներն ուղղելու լավագույն եղանակը սեփական անձի և շրջապատի մարդկանց նկատմամբ սիրո դրսևորումն է: Աստված ամեն ինչ անում է, որպեսզի մենք երջանիկ լինենք:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: