Առակ սիրո և բաժանման մասին. հուզիչ պատմություն

Առակ սիրո և բաժանման մասին. հուզիչ պատմություն

Սեղանի մոտ կանգնած էին Սերը և Բաժանումը և հետևում էին երիատասարդ զույգին: Բաժանումն ասաց Սիրուն. «Գրազ գանք: Ես նրանց կբաժանեմ»: Սերն ասաց. «Սպասիր, ես ընդամենը մեկ անգամ մոտենամ

նրանց, իսկ հետո դու կմոտենաս այնքան, որքան կցանկանաս: Այն ժամանակ էլ կտեսնենք՝ կկարողանա՞ս նրանց բաժանել»: Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ զույգին, հպվեց նրանց, նայեց նրանց աչքերին և տեսավ, որ նրանց միջև կայծ բոցկլտաց: Սերը հեռացավ և ասաց. «Հիմա քո հերթն է»:

Բաժանումը պատասխանեց.«Ոչ, հիմա ես ոչինչ չեմ կարող անել. նրանց սրտերը լի են սիրով: Ես ավելի ուշ կգամ»: Ժամանակ անցավ: Բաժանումը եկավ զույգի տուն, նրանք արդեն ծնողներ էին: Նրան թվաց, որ սերն անցել է, բայց նրանց աչքերում Երախտագիտություն տեսավ: Բաժանումը հեռացավ:

Անցավ ժամանակ, նա նորից եկավ. տանն աղմկում էին երեխաները, ամուսինը հոգնած վերադարձել էր տուն: Նա վստահ էր, որ հիմա կկարողանա նրանց բաժանել. չէր որ Սերն ու Երախտագիտությունը պետք է վաղուց հեռացած լինեին այս երկու սրտերից: Բայց, նայելով նրանց աչքերին, նա տեսավ Հարգանք և Հասկացողություն: Բաժանումը նորից հեռացավ:

Որոշ ժամանակ անց նա վերադարձավ. երեխաներն արդեն մեծացել էին, ալեհեր հայրը խրատներ է տալիս երեխաներին, մայրը՝ ճաշ պատրաստում: Այժմ նա նրանց աչքերում Վստահություն տեսավ: Բաժանումը նորից հեռացավ՝ խոստանալով վերադառնալ:

Որոշ ժամանակ անց Բաժանումը նորից վերադարձավ. հիմա տանը վազվզվում էին թոռները, իսկ բուխարու մոտ նստած էր մի ծեր կին: Բաժանումը մտածեց. «Կարծես թե իմ ժամանակը եկավ»: Նա ցանկանում էր նայել կնոջ աչքերին, սակայն նա վեր կացավ ու դուրս եկավ տնից, եկավ գերեզմանատուն և նստեց ամուսնու գերեզմանաքարի կողքին:

«Կարծես թե ես ուշացել եմ: Ժամանակը կատարեց իմ աշխատանքը», — ասաց Բաժանումը և նայեց կնոջ աչքերին: Դրանցում նա տեսավ Հիշողություն. հիշողություն Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Հասկացողության և Վստահության մասին:

(Visited 100 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: