ԱՀԿ-ն մտահոգված է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամով.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամը, եթե պատվաստումները չկայանան, ապա դա աղետալի հետեւանք կթողնի իմունիզացիայի մյուս ծրագրերի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում, վստահության ճգնաժամ է բնակչության եւ պետության միջեւ,-ասել է Վույնովիչը:-Մենք շատ մտահոգված ենք, քանի որ, եթե այժմ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ճգնաժամը, եթե պատվաստումները չկայանան, ապա դա աղետալի հետեւանք կթողնի իմունիզացիայի մյուս ծրագրերի վրա: Ուստի կորցնում ենք ամենակարեւոր միջամտությունը, որը մեզ թույլ կտա պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ»:

Նա առանձնացրել է չորս կարեւոր տարր, որոնք ազդում են վստահության վրա: Առաջինն ու ամենակարեւորը, նրա կարծիքով, բնակչության հետ ուղղակի հաղորդակցումն է, երկրորդը՝ տեղեկատվության աղբյուրն է, որի օգնությամբ այն ձեւավորում է իր կարծիքը: Երրորդը՝ միջավայրն է, եւ չորրորդը՝ իշխանության, կառավարական մարմինների եւ բժիշկների օրինակը:

Նրա խոսքով՝ բնակչությունն ավելի շատ կվստահի պատվաստումներին, եթե սեփական աչքերով տեսնի, որ այդ գործընթացն անցնում են ե՛ւ բժիշկները, ե՛ւ քաղաքական գործիչները:Բացի այդ, Վույնովիչը նշել է, որ անհրաժեշտ է դասակարգել բնակչությանը, որ հասկանանք գլխավորը՝ ով չի վստահում: «Կան հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն մեր բժշկական անձնակազմին եւ մյուսներին մեծացնել վստահությունը»,-հավելել է նա:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: