ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՍԱԿԱՆ ԳՈւՆԴ
1992թ. օգոստոսին Սիսական փառապանծ ջոկատի հիմքի վրա վերակազմավորվեց 142-րդ պայմանագրային մոտոհրաձիգային գումարտակը, հրամանատար՝ Հովիկ Ազոյան, շտաբի պետ՝ Աշոտ Մինասյան: 1993 թվականի փետրվարից հրամանատար դարձավ Աշոտ Մինասյանը։ Գումարտակը ունեցել է փառահեղ մարտական ուղի:
1994թ. մարտի 3-ին Պաշտպանության նախարարի հրամանով Սիսիանում տեղակայված 142-րդ(4-րդ) պայմանագրային և 5-րդ, 7-րդ, 8-րդ մոտոհրաձգային գումարտակների ու խառը հրետանային դիվիզիոնի բազայի վրա կազմավորվեց Սիսական գունդը:
Գնդի հրամանատարն էր Հովիկ Ազոյանը, շտաբի պետ՝ Հենզել Աբրահամյանը, հրամանատարի մարտական գծով տեղակալ՝ Վարդան Նշանյանը, ուսումնական գծով՝ Գենադի Բալոյանը, սպառազինության գծով՝ Մարտիկ Գաբրիելյանը, թիկունքի գծով՝ Վլադիմիր Գալստյանը, դաստիրակչական աշխատանքների գծով՝ Աշոտ Ավագյանը:
Գումարտակների հրամանատարներն էին, 1-ին գումարտակի հրամանատարը Ալբերտ Քարամյանը, 2-րդ՝ Արթուր Գալստյանը, 3-րդ՝ Աշոտ Գրիգորյանը և դիվիզիոնի հրամանատար՝ Արտավազդ Յաղմուրյանը:
Տարիների բարձունքից վերագնահատելով ապրած անցյալը, կարելի է վստահորեն փաստել, որ շնորհիվ հրամանատար Հովիկ Ազոյանի օբյեկտիվ խստապահանջությանը, համակ ուշադրությանը, հոգատարությանը, ինչպես նաև հրամանատարական կազմի վճռական կամքին ու մեծ հայրենասիրությանը գունդը կարճ ժամկետում կարողացավ հսկայածավալ քայլերով առաջընթաց ապրել:
Շնորհավոր Սիսական գնդի փառապանձ մարտիկներ…
In November, these simple but masterfully executed recipes bring revelers to the Urbanna Oyster Festival, the biggest bivalve bash in Virginia and one of the largest in the world brand name cialis online
Becker None cheap viagra australia