Բաղադրամասեր
300 գրամ հավի կրծքամսին՝ 2 հատ կանաչ պղպեղ, 2 պճեղ սխտոր 1հատ կոճապղպեղ, կծու պղպեղ 50 գրամ ընկույզ, 4 ճաշի գդալ սոյայի սոուս, 2 հատ ձու, 1.5 ճաշի գդա օսլա, 1 թեյի գդալ քացախ, 1 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրտել խորանարդաձև, վրան լցնել օսլա, սոյայի սոուս և ձու: Թողնել 1 — 2 ժամ: Տապակի մեջ 2 սմ բարձրությամբ բուսայուղ տաքացնել, լցնել կտրտած հավի կրծքամիսը , անընդհատ խառնելով՝ տապակել
3-5 րոպե, դատարկել քամիչի մեջ: Բուսայուղից 2 ճ.գդալի չափ վերադարձնել տապակի մեջ, մեջը գցել մանրացրած չոր չիլի պղպեղը, ընկույզը, տաքդեղը, քացախը, շաքարավազը և տապակել 3 — 5 րոպե:
(Visited 57 times, 1 visits today)