Թուրքիայի ցուցադրական ներկայությունը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որովհետև․․․

Էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում.Թուրքիայի ցուցադրական ներկայությունը չի կարող չմտահոգել Ռուսաստանին․
Իհարկե շատ գшյթшկղիչ է Հայաստանից դեպի Ռուսաստան Ադրբեջանի միջով ճանապարհը: Հայաստանը շրջափակված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ մինչ օրս կարող է օգտվել միայն Վրաստանի եւ Իրանի միջով ճանապարհներից: Այս մասին տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Պատգամավորը հիշեցրել է, որ վերջին իրադարձությունների ֆոնին ակտիվացել են Աբխազիայից Վրաստանի միջոց դեպի Հայաստան երկաթուղու բացման հարցի քննարկումները:«Կարծում եմ՝ դա պատահական չէ: Վրաստանն այժմ պետք է մտածի, թե ինչն է իր համար շահավետ՝ շարունակել Անդրկովկասյան երկաթուղով երթեւեկության шրգելшփшկումը կամ հնարավորություն տալ շшհшգործել ճանապարհը գոնե նրա համար, որպեսզի բե ռնահոսքն այլ գծով չգնա»,-նշել է նա:

Նրա կարծիքով՝ այդ ամենից Ռուսաստանի եւ ամբողջ աշխարհի համար դասն այն է, որ նման ուղիներով, որոնք դրսեւորել են Ադրբեջանը եւ Թուրքիան, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության չեն հասնի: Ըստ էության, «դրшկոնի ատամներ» են ցանել, որոնք կարող են ինչ-որ պահի իրենց մասին հիշեցնել:

«Շատ հարցեր կադրից դուրս են մնացել, այդ թվում ռազմագե րիների վերադարձի հարցը, որոնց Ադրբեջանն шհшբեկիչներ է համարում: Վերջերս Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն դիմել է Ադրբեջանից իր գործընկերներին, որպեսզի վերադարձվեն ձերբшկшլվшծ կանայք: Դա պատահական չէ:Էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում: Թուրքիայի ցուցադրական ներկայությունը չի կարող չմտшհո-գել Ռուսաստանին եւ չստիպել վերանայել իր հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Ադրբեջանի հետ:

Երկարաժամկետ մտшհո գության համար հիմքեր մենք ունենք՝ հաշվի առնելով թուրքական ալիքներով ցուցադրվող քարտեզները, որոնցում ներառված են եւ՛ Հյուսիսային Կովկասը, եւ՛ Ղրիմը, եւ՛ Պովոլժյեն, եւ՛ Կենտրոնական Ասիայի երկրները: Այդ ամենի ֆոնին Անկարան ցուցադրաբար չի ճանաչում այսպես կոչված Ղրիմի անեք սիան:

Թուրքիայի գործող նախագահի մտերիմների կողմից հայտարարություններ են հնչեցվում, որ թուրքական անօդչաուները խո ցելի չեն ռուսական ՀՕՊ համակարգերի համար: Այդ ամենը տեղավորվում է որոշակի խճանկարում»,-հավելել է Զատուլինը:Պատգամավորը պարզաբանել է, որ Ռուսաստանի ազգային շահերից չի բխում ԼՂ, Դոնեցկի, Մերձդնեստրի, Աբխազիայի հшկшմшրտությունների ռազմական լուծումը:

«Ռուսաստանի շահերից է, որպեսզի թույլ չտրվի երկրներին խախտել 1994 թվականի հրադադարի շուրջ համաձայնությունները, որպեսզի Թուրքիան չմտնի Կովկաս եւ չհիմնվի այնտեղ՝ առաջ շարժվելու համար:Որպեսզի ԼՂ-ն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ, ինձ թվում է, այն պետք է ընդհանրապես զր կվի հայկական բնակչությունից, սակայն այնտեղ ռուսական խաղաղապահ զորախմբի մուտք գործելուց հետո այդ մասին խոսք անգամ չի կարող լինել»,-հավելել է Զատուլինը:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: