Որ ապուրն է ամենաօգտակարը. նշել է սննդաբանը
Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է, այդ մասին Звезда հեռուստաալիքին ասել է սննդաբան Օլգա Դեկերը:
Մասնագետի խոսքով՝ այդ ապուրը հարուստ է սպիտակուցներով: «Թեպետ դա բուսական է, պարունակում է ընդամենը 12 шմինшթ թու, բայց մենք կարող ենք դրան ավելացնել սպիտակուցի կենդանական աղբյուրներ, օրինակ՝ միս», – բացատրել է նա:
Այս ապուրը նաև հարուստ է մեծ քանակի բջջանյութով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի ամրապնդման համար, ավելացրել է Դեկերը:
Օգտակարությամբ երկրորդը բանջարեղենով ապուրն է՝ մսի արգանակով, ասել է սննդաբանը: Դրա մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն, ասել է նա:
«Ես կավելացնեի կանաչ լոբի, դդմիկ, կարելի է եփել նեխուր, ինչպես նաև նեխուրի արմատը, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Այնուհետև մենք կավելացնենք մի կտոր միս՝ որպես սպիտակուցների և ճարպերի աղբյուր, ինչպես նաև բանջարեղեն», խորհուրդ է տվել մասնագետը