9 ախտանշաններ, որ ձեզ մոտ ՀՈՐՄՈՆԱԼ դիսբալանս է. այն չի կարելի անտեսել
Ծնվելու օրվանից մինչև մահ մենք անցնում ենք հորմոնալ փոփոխոխությունների միջով:
Դրանք ժամանակի ընթացքում մեր մարմնի տարբեր փոփոխությունների պատճառ են հանդիսանում, այդ թվում՝
Վերարտադրողական
Աճի և զարգացման
Նյութափոխանակության
Տրամադրության
Եթե ձեր հորմոնները հաշվեկշռված չեն, դա կարող է խաթարել ձեր առողջությունը, անգամ եթե ձեր սննդակարգը բարելավված է:
Էնդոկրին համակարգ
Կարևոր է իմանալ ձեզ մոտ հորմոնալ դիսբալանս է, թե ոչ: Ահա մի քանի առավելապես տարածված նշաններ՝ հորմոնալ դիսբալանսի և այն վերացնելու միջոցների մասին.
Քաշի մշտական ավելացում
Եթե դուք շարունակաբար քաշ եք հավաքում՝ չնայած առողջ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը, ապա այն կարող է հորմոնալ դիսբալանսի նշան լինել:
Անքնություն
Եթե դուք տառապում եք անքնությամբ և քնի հետ կապված խնդիրներ ունեք, ապա սա ևս կարող է զգուշացնել հորմոնալ դիսբալանսի մասին: Փորձեք բարելավվել քունը և օգտագործել հակաօքսիդանտներ: Փորձեք զբաղվել յոգայով:
Խրոնիկական ստրես
Խրոնիկական ստրեսը քայքայում է մակերիկամի ֆունկցիան, որը հանգեցնում է պրոգեստերոնի և այլ կարևոր հորմոնների մակարդակի նվազեցման: Փորձեք աշխատել ստրեսի դեմ: Առողջ սննդակարգը և շրջապատի փոփոխությունը կարող են օգնել նվազեցնել ստրեսը:
Չափից շատ քրտնարտադրություն
Եթե ձեզ մոտ գիշերային քրտնարտադրություն է և «ջերմության բռնկում», այն կարող է ևս կապված լինել հորմոնալ դիսբալանսի հետ: Հետևեք, երբ ինչ-որ բան եք ուտում և խմում՝ ինչպես եք ձեզ զգում. Էմոցիաները ևս կարող են ջերմաստիճանի բարձրացման պատճառ դառնալ :
Մշտական քաղցի զգացողություն
Անգամ ուտելուց հետո քաղցի զգացողությունը նույնպես զգուշացնում է հորմոնալ դիսբալանսի մասին:
Դեպրեսիա
Ճնշվածության և մերժվածության զգացողության հանդիսանում է հորմոնալ դիսբալանսի նշան: Լսեք ձեր ներքին «ես»-ին և լավ վերաբերվեք նրան: Կատարեք վարժություններ, ապրեք առողջ կենսակերպով: Սնուցեք ձեր մարմինն ու հոգին:
Հոգնածություն
Հոգնածության զգացողություն օրվա առաջին կեսի ավարտի՞ն: Աշխատանքի ընթացքում ձեզ թուլացա՞ծ եք զգում: Այն կարող է լինել հորմոնալ դիսբալանսի պատճառ: Ճիշտ սննդակարգը, հարստացված , սննդարար ուտելիքները՝ առանց ցորենի և այլ հացահատիկների, կօգնեն բերել ճիշտ հաշվեկշռի և արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման:
Լիբիդոյի ցածր մակարդակ
Սա հորմոնալ դիսբալանսի ամենանկատելի նշաններից է: Հաճախ սեռական հորմոնների և վահանաձև գեղձի ու այլ էնդոկրին գեղձերի դիսբալանսը հանդիսանում է սեքսուալ հակումների նվազման պատճառ:
Խնդիրներ մարսողության հետ
Դանդաղ մարսողությունը և ստամոքսի հետ կապված խնդիրները նույնպես հորմոնալ դիսբալանսի տարածված ախտանշան է: