Վրացական խոհանոց․ Պատրաստեք համեղ սացիվի

Բաղադրամասեր 3 կգ հնդկահավի մսին՝ 800 գ մաքրաց հունական ընկույզ, 600 գ սող, 25 գ սպիտակ աղացած պղպեղ, 3 թեյի գդալ ուցխո-սունելի, 5 գ սխտոր 5 գ մեխակ, 2 թեյի գդալ զաֆրան, 2 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ, աղը՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Միսը եփել խորը ամանի մեջ։ Եփելուց հետո հանել և դնել

որ սառի։ Արգանակի վրայից հանել յուղը և ավելացնել նախապես կտրատած սոխը։ Մնացած արգանակը թողնել, որ սառի։ Ընկույզը 2-3 անգամ մսաղացով մանրացնել, որպեսզի չմնան պինդ գնդիկներ։ Ընկույզը խառնել սոխի հետ, բացել արգանակով և ավելացնել բոլոր համեմունքները բացի քացախից։ Մաս — մաս

ավելացնել մնացած արգանակը։ Արգանակը ավելացնել փոքր մասնաբաժիններով։ Սացիվին եփել 6 ժամ, անընդմեջ խառնելով, մինչև պինդ լուծույթ ստանալը։ Միաժամանակ եփած հնդկահավը դնել ջեռոցում 250 աստիճան պայմաններում 20 րոպե։ Հանել և բաժանել միջին չափի կտորների, ոչ շատ փոքր։ Ստացված

զանգվածը պնդանալուն պես ավելացնել մսի կտորները։ Եռալու ժամանակ ավելացնել 2 ճաշի գդալ քացաղ, խառնել և անջատել կրակը։ 7. Պահել մեկ գիշեր սառնարանում։ Մատուցելիս վրան լցնել նռան հատիկներ և մաղադանոս:

(Visited 93 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: