«Այսօր մարդու շարժիչ ուժը փողն է ու փողը. ազգի, մարդու, երկրի հանդեպ սերն ու հավատն են պակասել». Կարեն Ջանիբեկյանի 11 մտքերը, որոնք բացահայտում են բոլորին

Մեծանուն դերասան Կարեն Ջանիբեկյանը սովոր էր փակվել աշխարհից ու խորհել կյանքի ու մարդկանց մասին։ Առաջարկում ենք ծանոթանալ դերասանի 11 մտքերին, որոնք բացահայտում են նրա ամբողջ էությունը։

1. Երբ մարդը կա, ապրում է, նրա մասին խոսակցությունները բամբասանքի տեսք են ունենում, իսկ երբ կյանքից հեռանում է, դրանք բարձրանում են լեգենդի աստիճանին:

2. Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարևոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ, վերջ, վեր կկենան-կգնան:

3. Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա:
4. Իսկ կինոն սինթեզ է, մեծ ֆաբրիկա, որտեղ ամենքը պիտի իրենց ունեցածը ներդնեն:

5. Մարդու կայացման հարցում շատ կարևոր նշանակություն ունի ամուր հիմքը, որն ապահովում է միայն ընտանիքը: Ամուր հիմք ասելով նկատի ունեմ և՛ լիարժեք կրթությունը, և՛ ամբողջական դաստիարակությունը:

6. Իմ քաղցր օրերը կապված են յուրաքանչյուր երեխայիս լույս աշխարհ գալու և այն ամեն լավի հետ, ինչն առնչվում է նրանց: Երբ դառնություններս համեմատում եմ այդ բերկրալի զգացողությունների հետ, վատ օրերս էլ չեմ հիշում:

7. Կարծում եմ, որ բեմադրության մեջ դերասանն ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան բեմադրիչը:

8. Հորս անվանը շատ զգուշորեն էի վերաբերվում: Նա սարսափելի խստապահանջ էր իմ նկատմամբ, իսկ գնահատականներում՝ շատ զուսպ:

9. Իմ հայրն ինձ համար տեսիլք էր․ որքան մոտենում էի, այնքան հեռանում էր…

10. Ուզում եմ, որ մարդիկ ավելի մոտենան, մերձենան բնությանը, սիրեն աշխարհն ու միմյանց:

11. Այսօր մարդու շարժիչ ուժը փողն է ու փողը. ազգի, մարդու, երկրի հանդեպ սերն ու հավատն են պակասել։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: