Վրեժ Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Իսկ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանվում է, որ ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։Հավելենք, որ Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952թ. հունվարի 10-ին Երևանում:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: