Անհետ կորած զինծառայողի հարազատ․«Մուրադովն ասաց՝ երկրի քաղաքական իրավիճակն առաջացրել է խնդիրներ».

Այսօր՝ մարտի 2-ին, անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արսեն Ղուկասյանի խոսքով՝ իրենք իմացել են, որ որոնողական աշխատանքների հետ կապված եղել են խոչընդոտներ:
«Խոչընդոտները մի քանիսն են, մեկը երկրի ներկա քաղաքական իրավիճակն է: Բանակցությունները պետք է վերսկսվեն, հիմա այդ փուլում ենք»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ասել է, որ երկրի քաղաքական իրավիճակը, բերել է այն խնդիրներին, որ դադարեցվել են բանակցությունները, պետք է երկրում իրավիճակը կայունանա, որ կարողանան բանակցել այն կետից ինչին որ հասել են մինչև այս պահը:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: