Զինված ուժերի ղեկավար կազմի պատասխանը Նիկոլ Փաշինյանին․

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել Ասատրյանը տարածել է ՀՀ Զինված ուժերի հայտարարությունը, որում նշվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ելույթի մի հատվածը նվիրված էր ԶՈւ ԳՇ Օնիկ Գասպարյանին։

«Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար։

Այդ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի, ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը՝ այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է։

ՀՀ սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում և սրանով արդեն խախտել ՀՀ սահմանադրությունը։

Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Բայց սա Զինված ուժերում վենդետաների տեղիք չի տալու։ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության։
Ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել չի հաջողվի»։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: