Երկարաձգվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը

Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով ՌԴ մուտք գործելու ժամկետը։Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Կառավարությունը հաստատել է կարգադրությունը, որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։

Ինչպես պարզաբանում է նախարարների կաբինետը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարածքով Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով՝ «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հատուկ բջջային հավելվածի օգտագործմամբ:

Կառավարության կարծիքով ՝ հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար հեշտացնում է երկրների միջև տեղափոխման ընթացակարգը ՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: