Առավոտյան աղոթք առ ԱՍՏՎԱԾ․․․
Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ,
ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար,
որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում:
Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ քեզ տհաճություն եմ պատճառել՝ չհետևելով քո սիրալիր
խորհուրդներին, ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար հորդորներին ու զգուշացումներին, և այսքա՜ն սակավ օգուտ քաղած
լինելով քո սուրբ ներշնչումներից: Խնդրում եմ քեզ, ամբողջ կյանքիս ընթացքում շարունակիր բարեգթորեն պահպանել ինձ, որպեսզիես կարողանամ, քո հետ միասին, գոհաբանել, փառավորել և օրհնել մեր ընդհանուր Տիրոջը՝
Ամենասուրբ Երրորդությանը.
Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս:Ամեն
There was a low risk cohort, which was almost numerically exactly half of the patients can you use trimix and viagra together