Սրտի խորքերից խոսք Աստծո հետ. Գրիգոր Նարեկացի

«Ողբե՜ր երգեցի ես շարահյուսված այս նոր մատյանում,-
Որն իբրև կցորդ, մեծապես գիտակ բոլոր վշտերի`
Նշավակում է ուրույն պատկերով կրքերը ամեն մարդու պատահող,-

Այս երկրում ապրող ամեն հասակի բանականների համար անխտիր,
Աշխարհում ցրված բազմասփյուռ բոլոր քրիստոնյաների,
Բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին շրջանումն են,

Եվ նրանց, որոնք արբունքի են հասել,
Նրանց, որ մոտ են անկար ծերությամբ կյանքի վախճանին,
Մեղավորների և արդարների,
Բարձրահոն ինքնամեծարի և իր սխալն ընդունող անձնադատի,

Բարիների և եղեռնագործների, նկունների և արիների,
Ստրուկների և հպատակների,
Գերաշխարհիկների և սեպուհների, միջակների և պայազատների,

Որոնցից ոմանց` աղերս-աղաչանք և ոմանց` բարի խրատներ
Հորինեցի ես աղոթքի համար` այս մատենիկով,
Որ հոգուդ զորությամբ եմ ձեռնարկել,

Գրի առնելով մաղթանքներ պես-պես,
Որպեսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ
Քո մեծ գթությանը ներկայացվեն»:

(Visited 43 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: