Հետաքրքիր մտքեր և աֆորիզմներ

Հին չինական ասացվածքներ
Երբ դուք ինչ-որ բան եք լսում, դուք դա մոռանում եք: Երբ դուք ինչ-որ բան եք տեսնում, դուք դա հիշում եք: Բայց քանի դեռ դուք չեք արել ինչ-որ բան, դուք դա չեք հասկանա:

Մեծ գետը հանգիստ է հոսում, խելացի մարդը ձայնը չի բարձրացնում:

Ավելի լավ է հարյուր անգամ մերժել, քան մեկ անգամ խոստացածը չկատարել:
Կարելի է լինել համեստ’ չլինելով իմաստուն, բայց չի կարելի լինել իմաստուն’ չունենալով համեստություն:
Երբ դու ճիշտ ես, պարտադիր չէ ասել դա բարձրաձայն:

Տարվա պլանները կազմիր գարնանը, օրվա պլանները՝ առավոտյան:
Ամեն անհաջողություն մեզ խելացի է դարձնում:

Բարի գործերի հիշատակը պահպանելու լավագույն ձևը դրանք կրկնելն է (Բեկոն):
Ստոր ձեռքերի պարգևից բարիք մի սպասիր (Էվրիպիդես):
Կյանքում ամենափոքր բարիքը հարստությունն է, ամենամեծը’ իմաստությունը (Լեսսինգ):
Բարի մարդիկ խստապահանջ չեն (Վ. Գյոթե):
Ամենից առաջ բարի եղեք. բարությունը զինաթափում է մարդկանց մեծ մասին (Լակորդեր):

Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան կյանք կա (Ուելս):
Ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից (Բեթհովեն):
Հիմարներին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը (Սերվանտես):
Մի բուռ բարի գործերն ավելի շատ արժեն, քան մի տակառ գիտելիքները (Ուելս):

Բարի արարքները երբեք չպետք է հետաձգել (Սերվանտես):
Բարությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի համար (Լև Տոլստոյ):
Բարությունը հաղթում է բոլորին, իսկ ինքն անհաղթ է (Լև Տոլստոյ):
Որտեղ վերջանում է բարին, այտեղ սկսվում է չարը, և որտեղ վերջանում է չարը, այնտեղ սկսվում է բարին (Լարոշֆուկո):

Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը (Ու. Շեքսպիր):
Չարն ու բարին կողք-կողքի են. այդպես է ստեղծված աշխարհը (Վանգա):
Բարին սիրելու համար պետք է ամբողջ հոգով ատել չարը (Վոլֆ):

(Visited 239 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: