ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ` ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Շրջապատի մարդիկ այսօր կարող են պարզապես ձեզ հոշոտել: Սակայն այդ վիճակը ձեզ խուճապի չի մատնի եւ դուք ուրախությամբ կարձագանքեք բոլոր կանչերին: Սիրելի մարդու հետ հարաբերություններում ավելի ջերմություն եւ զիջողականություն ցուցաբերեք: Հակառակ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ:

Ցուլ. Կենտրոնացեք մասնագիտական գործերիվրա: Նույնիսկ եթե ձեր վրա հսկայական ծավալով գործեր կկուտակվեն, դուք կկարողանաք այսօր դրանք բոլորն էլ ժամանակին հասցնել ավարտին: Եթե բարդությունների հանդիպեք, կարող եք փորձված մարդկանց խորհրդին դիմել:

Երկվորյակ. Այժմ, որոշ տարրական կանոններ պահպանելով, կարող եք խուսափել իրադարձությունների անցանկալի զարգացումներից եւ ապահովագրել ձեզ շատ հարցերում: Փորձեք զերծ մնալ իմպուլսիվ եւ ագրեսիվ մարդկանց հետ շփումներից: Հարմար ժամանակ է գնումներ կատարելու համար:

Խեցգետին. Այսօր անկեղծության պակասը հատկապես սիրելիի հետ հարաբերություններում, կարող է լուրջ հետեւանքների բերել: Հեռու մնացեք այնպիսի արարքներից, որոնց պատճառով հետո կարող եք հայտնվել գլխիկոր վիճակում: Բարենպաստ ժամանակ է նոր գործնական կապեր հաստատելու համար:

Առյուծ. Օրը խոստանում է լինել հաջող, եթե դուք ձեր բացասական ապրումներին տուրք չտաք: Փորձեք հաճելի զբաղմունք գտնել, որը թույլ կտա բացասական մտքերից ազատվել: Ցերեկային ժամերին աշխատեք շատ լինել մաքուր օդում:

Կույս. Եվ անձնական կյանքում եւ մասնագիտական գործունեության մեջ ճակատագիրը ձեզ համար որեւէ փորձություն չի պատրաստել այսօր: Հարմար օր է հանգստի եւ հեռու ճամփորդությունների համար նախապատրաստվելու համար: Առօրյա կենցաղում եղեք զգուշավոր: Զգույշ եղեք կտրող-ծակող գործիքների հետ աշխատելիս:

Կշեռք. Այսօր ինչ որ մեկը հնարավոր է ունենա ձեր օգնության կարիքը: Եթե նույնիսկ մտադրված չեք որեւէ մեկին օգնելու, միեւնույնն է աստղերը հորդորում են չմերժել եւ կարեկից լինել: Մերժեք միայն այն դեպքում եթե օգնությունը պարտք տալով պետք է արտահայտված լինի: Առհասարակ ուշադիր եղեք ձեր ֆինանսական վիճակին:

Կարիճ. Այսօր պլանավորեք այն գործերը, որոնք հրատապ չեն, սակայն ամեն դեպքում կարեւոր են: Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ կարողանաք ձեռք բերել ապագայի հետ կապված: Օրը հարմար է գործուղումների մեկնելու համար:

Աղեղնավոր. Նոր գործեր սկսելու համար հարմար ժամանակ չէ: Դեռեւս ժամանակը չի հասունացել այն աշխատանքի համար, որը հնարավոր է ձեզ առաջարկեն: Եթե այդ գործն իրոք ձերն է, ապա այն կարող է նաեւ հետաձգելի լինել: Կկարողանաք ամեն բան կշռադատել եւ հարցերին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ:

Այծեղջյուր. Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք ձեր սրտով չեն եւ փորձեք խուսափել նրանց հետ գործեր ձեռնարկելուց: Այս ընթացքում ձեր շրջապատում շատ կլինեն սին արկածախնդիրները: Նրանք ձեզ ավելի շուտ կշահագործեն, քան դուք նրանցից որեւէ օգուտ կստանաք:

Ջրհոս. Գործերի պակաս այսօր պարզապես չեք ունենա: Դժվարությամբ կկարողանաք բոլոր գործերից գլուխ հանել, քանի որ բավականին շատ են բարդ ու ծավալուն հանձնարարականները: Ձեզ շատերը կհասնեն օգնության: Չմոռանաք, որ երախտագիտություն պետք է հայտնեք ձեզ օգնության ձեռք մեկնածներին

Ձկներ. Նոր հեռանկարներ կբացվեն ձեր առաջ, որոնք կառնչվեն մասնագիտական գործունեությանը: Ու թեեւ շատ հարցեր դեռ վերջնական չեն հստակեցված, սակայն փոփոխությունները կլինեն անխուսափելի: Կամաց կամաց սկսեք անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել: Այսօրվա հավաքած ինֆորմացիան ձեզ պետք կգա ապագայում:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: