Պատերազմը դեռ չի ավարտվել, փխրուն հրադադարի ռեժիմի մեջ ենք. Անդրանիկ Քոչարյան

«ՀՀ վարչապետը, որ ռազմական դրության պայմաններում գլխավոր հրամանատարի պարտականություններն է կատարում, տեսնում է ԶՈՒ հայտարարություն, որն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ: Բանակը արտաքին թշնամի կարող է ունենալ, բանակը ներքին թշնամի չի կարող ունենալ:

Մեկ անգամ մարտի 1-ին բանակը բերեցին ներքաղաքական գործընթացներին մասնակցելու, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս: Բանակը պետք է քաղաքականությունից հեռու պահել, բանակը պետք է զբաղված լինի արտաքին սահմանների պաշտպանությամբ և կատարի իր հիմնական գործառույթներից մեկը ևս՝ հրադադարի ռեժիմի պահպանումը»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ պատերազմը դեռ չի ավարտվել, փխրուն հրադադարի ռեժիմի մեջ ենք: «Պարոն Օնիկ Գասպարյանն այս ի՞նչ արեց»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը նաև նշեց, որ Օնիկ Գասպարյանից չէր սպասում նման հայտարարություն: Նրա համար անհասկանալի է, որ ԳՇ պետի առաջին տեղակալին աշխատանքից ազատելը կարող է նման հայտարարության առիթ դառնալ:

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: