Կոչ ՀՀ քաղաքացիներին. ձեռնպահ մնալ քաոսի և անիշխանության հանգեցնող մթնոլորտի թեժացումից…

100 տարվա ընդմիջմամբ կրկնվում է ռուս-թուրքական դավադիր ծրագիրը, որի առաջին արարով 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ անիրավաչափ հայտարարությամբ արդեն հանձնվել է Արցախի մեծագույն մասը: Այժմ երկրում քաոսային, անիշխանական իրադրություն ստեղծելով՝ նախապատրաստվում է հայ-ադրբեջանական ստորացուցիչ պայմանագրի ստորագրում:

Թշնամական այս կործանարար ծրագիրը, որին կամա թե ակամա աջակցում են իշխանությունը, 17-ական ընդդիմությունը և բարձրագույն սպայակազմի մի հատվածը, խափանելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով պահանջում ենք.
1. ՀՀ ԱԺ-ին՝ չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը:
2. ՀՀ վարչապետին՝ վայր դնել լիազորությունները:

3. ՀՀ նախագահին՝ անհապաղ կազմակերպել խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ և շուտափույթ կազմակերպել անցումային-ժամանակավոր կառավարություն՝ ոչ իշխանական և ոչ 17-ական ընդդիմության ուժերից, որը երեք ամսվա ընթացքում կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
4. ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի բարձրագույն սպայակազմին՝ սահմանադրական պահանջ խախտած հայտարարության պատճառով՝ անհապաղ ներկայացնել հրաժարական:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քաոսի և անիշխանության հանգեցնող մթնոլորտի թեժացումից՝ չմասնակցելով վարչապետի և 17-ական ընդդիմության հանրահավաքներին:Իրադարձությունների հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են վարչապետը, նախագահը, 17-ական ընդդիմությունը: Ժողովրդի հետ միասին թույլ չենք տա մի նոր Մոսկվա-Կարս պայմանագրի կայացումը:

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: