Ինչ են ուտում երկարակյացները․առողջ սնունդ.

նչո՞ւ են հիմա այդքան տարածված ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ի դեպ, այս երևույթը նկատվում է և՛ զարգացած եվրոպական երկրներում, և՛ մեզ մոտ:

Գիտնականները շատ պարզ ձևով են սա բացատրում` մոտավորապես 25 տարեկանից սկսած` նյութափոխանակության ինտենսիվությունը սկսում է նվազել, իսկ օրգանիզմի աճը դադարում է: Դրա հետ մեկտեղ, սովորության համաձայն, շարունակում ենք ուտել այնքան, որքան ուտում էինք: Համապատասխանաբար, օրգանիզմ մուտք գործած սննդանյութերը անհրաժեշտ ձևով մշակման չեն ենթարկվում, ինչն էլ գիրացման ռիսկի գործոն է:

Եթե հասուն մարդը նվազեցնի իր սննդակարգը 30%-ով՝ առանց այն փոխելու, ապա նրա կյանքի տևողությունը կերկարի մի քանի տարով: Բացի այդ` կնվազեն սրտանոթային հիվանդությունները, էնդոկրին խանգարումները և այլ՝ տարեց մարդկանց բնորոշ խանգարումները:

Ծխող և խմող ֆրանսիացիների առողջությանը ամենից շատ նախանձում են ամերիկացիները, որոնք իրենց տանջահար են անում տարբեր տեսակի դիետաներով, բայց, միևնույն է, տառապում են գիրությունից: Այս ամենի պատճառն այն է, որ Ամերիկայում սնունդն ուտում են մեծ չափաբաժիններով, իսկ ֆրանսիացիներն ուտում են ամեն ինչ, բայց` քիչ-քիչ: Ամեն օր ճաշին կարմիր գինի, մի փոքր պանիր, կրուասան…Ո՞վ չէր ցանկանա այդպես սնվել: Ի դեպ, հացը, պանիրն ու գինին եղել են երկարակեցությամբ աչքի ընկնող աբխազական հովիվների մշտական սնունդը:

Աշխարհում երկարակեցությամբ հայտնի ճապոնացիների ամենօրյա սննդակարգը էապես տարբերվում է ֆրանսիացիների սննդակարգից: Այն լիովին համապատասխանում է ցածր կալորիականությամբ դիետայի պահանջներին, քանի որ հիմնականում ներառում է բրինձ և ծովամթերք: Օրինակ` Օկինավայի բնակչի (կյանքի միջին տևողությունը` կանայք` 78 տարի, տղամարդիկ`86 տարի) ամենօրյա սնունդն իր կալորիականությամբ զիջում է անգամ ամենափոքր համբուրգերին, միևնույն ժամանակ, այն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում:

Երկար ապրելու և առողջ լինելու համար շատ կարևոր է ճիշտ սնունդը: Ապացուցված է, որ անառողջ սնունդը կարող է դեպրեսիա առաջացնել, այնպես որ` հետևեք ձեր սննդին: Առողջ սննդամթերքը, ամբողջական հացահատիկները կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, էներգիա հաղորդել ողջ օրվա համար:

Եկեք` «ճիշտ սննդակարգը մեծ դեր է խաղում օրգանիզմի առողջության պահպանման համար» խոսքերն ինքներս մեզ և մյուսներին ասելուց և անմիջապես խանութ կամ շուկա գնալուց առաջ մտածենք, թե ինչ ենք ուտում: Հիշե՛ք, այն ամենով, ինչ ուտում ենք, ձևավորվում է մեր մարմինը: Ընտրեք այն սնունդը, որն իր մեջ «կյանք է կրում»: Մտածե՛ք, մի՞թե շոկոլադե սալիկներն ու չիպսերը կենսական էներգիա են պարունակում…

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: