Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղում միջազգային օդանավակայանի շինարարությունը.

Բաքուն սկսել է Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի շրջանում միջազգային օդանավակայանի շինարարությունը եւ հույս ունի այն շահագործման հանձնել այս տարվա աշնանը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը։

«Ինչ վերաբերում է Ֆիզուլիի օդանավակայանին, ապա աշխատանքներն արդեն սկսվել են։ Մենք օպերատիվ կերպով սկսեցինք լուծել ականազերծման հետ կապված հարցերը, քանի որ առաջին հերթին այնտեղ պետք էր մաքրել տարածքը, այդ գործընթացն արդեն մոտ է ավարտին։ Եվ օպերատիվ ժամկետներում օդանավակայանը շահագործման կհանձնվի։ … Բնականաբար, այս տարի այն կհանձնվի: Ուզում ենք, որ դա վաղ աշնանը լինի։ Եվ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա այս տարվա սկզբին օդանավակայանն արդեն շահագործման կհանձնվի»,- ասել է նա։

«Դա մեզ թույլ կտա օգտագործել այն ինչպես տարածքների վերականգնման համար՝ հաշվի առնելով այն բեռները, որոնք մենք ստանալու ենք արտասահմանից, այնպես էլ հարեւան պետությունների քաղաքացիների համար Շուշա քաղաք հարմար մուտք գործելու համար»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

Նա նշել է, որ Շուշիի օդանավակայանի հետ միաժամանակ երկու ճանապարհ է կառուցվում։ Ընդ որում Ալիեւը նշել է օդանավակայանի շինարարության ճշգրիտ ժամկետների կանխատեսման բարդությունները, քանի որ «ականազերծման հետ կապված հարցերը այդ տարածք մուտք գործելու հետ կապված դժվարություններ են առաջացնում»:Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղին ի վիճակի կլինի ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռները, այդ թվում՝ ամենածանր:

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: