<< ՈՐԴՈՒ ԺԱՄԱՎՃԱՐԸ >>

Օրերից մի օր հայրը աշխատանքից շուտ եկավ տուն ու ինչպես միշտ հոգնած ու քաղցած: Դռան առջևում նրան էր սպասում նրա 5 ամյա որդին.

-Պա’պ, կարելի՞ է քեզ մի հարց տալ:
-Իհարկե, ի՞նչ է պատահել:
-Պապ, դու ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում:

-Դա քո գործը չէ,- վրդովվեց հայրը,-և հետո, դա քո ինչի՞ն է պետք։
-Պարզապես ուզում եմ իմանալ, դե ասա էլի, խնդրում եմ, ինչքա՞ն ես դու ստանում մեկ ժամ աշխատանքի դիմաց:
-Դե ընդհանրապես 1000 դրամ, ինչո՞ւ:
-Պապ, կարո՞ղ ես ինձ 600 դրամ տալ:

-Դու ինձանից հարցնում էիր միայն նրա համար, որ ես քեզ 600 դրա՞մ տամ, ու դու քո համար մի խաղալի՞ք գնես,- գոռալով ասաց հայրը,- հենց հիմա վազիր քո ննջարան ու պառկիր քնելու: Ես ամբողջ օրը աշխատում եմ, տանջվում, որ դու քեզ այդպե՞ս պահես:
Որդին լուռ գնաց իր սենյակ ու փակեց դուռը: Իսկ հայրը շարունակում էր մնալ դռան առջև ու բարկանում էր որդու ցանկությունների վրա: <<Ինչպե՞ս է նա համարձակվում ինձանից իմ աշխատավարձի մասին հարցնել, որ հետո էլ գումար ուզի>>։

Բայց կարճ ժամանակ անց նա հանգստացավ ու սկսեց ավելի լուրջ մտածել. <<Միգուցե նրան իրո՞ք ինչ-որ կարևոր բանի համար է ուզում։ Այսքան ժամանակ ինձանից ընդհանրապես գումար չի խնդրել,
Երբ նա մտավ որդու ննջարան, որդին արդեն անկողնում էր, – Դու դեռ քնած չե՞ս, որդի’ս:
-Չէ պապ, ուղղակի պառկած մտածում եմ:

– Որդիս, կներես, ես փոքր-ինչ բարկացած էի։ Վերցրու այս գումարը, որը խնդրել էիր:Որդին նստեց անկողնում ու սկսեց ժպտալ:
-Շնորհակալ եմ պապ,- ուրախացավ որդին, այնուհետև պտտվեց ու բարձի տակից հանեց ևս մի քանի մանրադրամներ: Հայրը տեսնելով, որ որդու մոտ էլի գումար կա` նորից բարկացավ, իսկ որդին շարունակում էր ժպտալով դասավորել ամբողջ գումարը :

-Ինչո՞ւ էիր դու ինձանից գումար ուզում, եթե այն քո մոտ կար.-բարկացած տոնով հարցրեց հայրը:
-Որովհետև իմ մոտի գումարը պակասություն էր անում, իսկ հիմա այն պատրաստ է: Պապ այստեղ ուղիղ 1000 դրամ է , կլինի՞ ես գնեմ քո աշխատանքային մեկ ժամը, խնդրում եմ, վերցրու այս գումարը, ու վաղը մեկ ժամ շուտ արի տուն, ես ուզում եմ, որ վաղը մենք միասին ընթրենք… Հետևությունները թողնում եմ Ձեզ…

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: