Շոկոլադե տորթ

Շոկոլադե տորթ

Բաղադրիչներ
ձու — 3 հատ
ալյուր — 80 գր

փխրեցուցիչ — 20 գր
կակաո — 20 գր
շաքարավազ — 220 գր

ջուր — 310 մլ
նարինջ — 0.5 հատ
կոնյակ — 2 ճ/գդ

շոկոլադ սև — 150 գր
Քայլերի հաջորդականություն
Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք, սպիտակուցներին ավելացնում ենք 120 գր շաքարավազը և լավ հարում:

Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում դեղնուցներն ու խմոր հունցում: Կամաց-կամաց ավելացնում ենք նաև սպիտակուցները:
Բիսկվիթը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:

Պատրաստում ենք օշարակը: 200 մլ ջուրն ու 100 գր շաքարավազը դնում ենք կրակին և խառնելով եռացնում: Զանգվածի մեջ լցնում ենք նարնջի հյութն ու կեղևը, խառնում ենք և թողնում հովանա: Այնուհետև ավելացնում ենք կոնյակը:

Բիսկվիթը 2 հավասար մասերի ենք բաժանում և տոգորում ենք օշարակով:
Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև ավելացնում 90 մլ ջուրը: Այս ամենից հետո ամանը դնում ենք սառույցով ամանի մեջ և խառնում այնքան, մինչև զանգվածը թանձրանա:

Առաջին բիսկվիթի վրա լցնում ենք կրեմն ու դնում երկրորդ շերտը:
Շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա: Մի փոքր շոկոլադ էլ քերիչով քերում ենք և զարդարում տորթը:
Ահա և վերջ: Համեղ շոկոլադե տորթ , որն անպայման փորձել է պետք։

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: