«Կրիան ու արծիվը»

Կրիան արծվին երկնքում տեսավ, և ինքն էլ ցանկացավ թռչել: Նա արծվին խնդրեց՝ ինչ գնով էլ լինի, իրեն էլ թռչել սովորեցնի: Արծիվն ասաց, որ դա անհնար բան է, բայց կրիան համառեց ու թախանձեց: Արծիվն ստիպված նրան բարձրացրեց երկինք և այնտեղից բաց թողեց մի ժայռի վրա: Կրիան ջախջախվեց, կտոր-կտոր եղավ ու շունչը փչեց:


Առակն այն մասին է, որ շատ մարդիկ, մրցակցելու ծարավով տարված, չեն լսում խելացի խորհուրդը և իրենք իրենց կործանում են:

Անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզովպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ

Եզովպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Հին Հունաստանում ծագել է «եզովպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզովպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ

գրականության մեջ եզովպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին։ V դարում հայերն արդեն ծանոթ էին եզովպոսյան առակներին։ Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին Վենետիկում։

(Visited 68 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 1
  1. Poivaxy

    order priligy online uk Yet these are the words of Bill Dwyre

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: