Անսպասելի փաստեր աշխարհի ամենահայտնի կտավների մասին

Անսպասելի փաստեր աշխարհի ամենահայտնի կտավների մասին

«Գեղեցկություն կա ամեն ինչում, բայց բոլորը չէ, որ տեսնում են այն». Էնդի Ուորհոլ:

1. «Համբույր», Գուստավ Կլիմտ

1907 թվականին Կլիմտը վերապրել է ստեղծագործական խուճապի ժամանակաշրջան: Ասում են, որ նա այս գործը նկարել է խիստ զայրույթի ժամանակ և կասկածել է իր աշխատանքին: Նա նույնիսկ խոստովանել է ընկերոջը գրած նամակում. «Ես չափազանց ծեր եմ, չափազանց նյարդայնանում եմ, կամ չափազանց նիհար եմ, բայց ինչ-որ բան այն չէ»:

2. «Գերնիկա», Պաբլո Պիկասո

Նկարիչը ոգեշնչվել է Times-ի «Գերնիկայի ողբերգությունը» վերնագրով հոդվածից, որը գրվել է Ջորջ Սթիրի կողմից և հրապարակվել է 1937թ. ապրիլի 27-ին: Դրանում նկարագրվել է, թե ինչպես է «Կոնդոր» լեգիոնը 1937թ. ապրիլի 26-ին հազարավոր ռումբեր գցել Գերնիկայի վրա՝ հիմնահատակ վերացնելով այն: Այս պատմական աշխատանքի ստեղծման համար Պիկասոյին ոգեշնչել է ցասման զգացողությունը:

3. «Հիշողության հարատևություն», Սալվադոր Դալի

Արվեստի քննադատ Դոն Ադեսը նշել է, որ «ճկված ժամացույցները տարածության և ժամանակի հարաբերականության անգիտակցական խորհրդանիշներն են», ուստի համարվում է, որ այս աշխատանքը հանդիսանում է պատասխան Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության տեսությանը:

4. «Խորհրդավոր ընթրիք», Լեոնարդո դա Վինչի

Այս նկարում չեն երևում Հիսուսի ոտքերը, սակայն ի սկզբանե Լեոնարդոն նկարել է դրանք: Ասում են, որ 1650 թվականին ինչ-որ մեկի մտքին «փչել է», որ այս նկարում պետք է անպայման դուռ լինի, և արդյունքում՝ դուռն արվել է հենց այն տեղում, որտեղ եղել էին Հիսուսի ոտքերը:

5. «Ճիչ», Էդվարդ Մունկ

«Ճիչը» սարսափ ֆիլմում մարդասպանների դիմակները ստեղծվել են Էդվարդ Մունկի հենց այս կտավից ոգեշնչված:

6. «Ամերիկյան Գոթիկա», Գրանդ Վուդ

Նկարիչը մեկ անգամ ասել է իր ատամնաբույժ Բայրոն ՄաքԿիբիին. «Ինձ դուր է գալիս քո դեմքը: Այն բաղկացած է երկար, ուղիղ գծերից»: Դրա համար, ավելի ուշ ՄաքԿիբին դարձել է բնորդ գյուղացու դեմքի համար՝ պատկերված այս նկարում:

7. «Երկրային հաճույքների պարտեզ», Հիերոնիմոս Բոսխ

Նկարում կան բազմաթիվ իրական և ֆանտաստիկ կենդանիներ, բույսեր և մրգեր: Մի քանիսը պատկերված են իրական չափերով, իսկ մյուսները՝ շատ ավելի մեծ:

8. «Մոնա Լիզա», Լեոնարդո դա Վինչի

Ինչպե՞ս չհիշել պատմության ամենահայտնի նկարը: Ամենամեծ հարցերից մեկը՝ կապված այս նկարի հետ. ո՞ւմ է նկարել դա Վինչին: Ոմանք ասում են, որ սա Լիզա Գերարդինին է՝ ֆլորենտինացի տիկին, ով ամուսնացել է Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի՝ նեապոլիտանացի բանկիրի հետ: Մյուսները պնդում են, որ դա եղել է կոմսուհի

Կոնստանցա դ’Ավալոսը: Բայց վերը շարադրվածը միակ պահը չէ, որ տարակուսանք է առաջացնում: Մյուս առանձնահատկությունն այս նկարի այն է, որ կինը չունի ոչ հոնքեր, ոչ թարթիչներ: Իսկ Ֆլորենցիայի տիկնանց մոտ այդ սովորույթը շատ ավելի ուշ է առաջացել:

(Visited 83 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: